Latest 10 episodes

Ինչո՞ւ է Դիանա Գրիգորյանը մեկնել ԱՄՆ

«Առաջնորդները» հեռուստասերիալի ստեղծագործական թիմն այս օրերին ԱՄՆ-ում է, որտեղ պետք է նկարահանվեն հեռուստասերիալի առաջիկա սերիաները։ BlogNews-ի հետ զրույցում նախագծի ղեկավար և գլխավոր դերակատար Դիանա Գրիգորյանն ասաց, որ մինչ այս ևս ԱՄՆ-ում ունեցել են նկարահանումներ, այսուհետև էլ՝ պարբերաբար ունենալու են։

ԱՄՆ-ում աշխատանքների կազմակերպմամբ զբաղվում է  գլխավոր պրոդյուսեր Արա Կազարյանը։ ««Առաջնորդներն» առաջնահերթ «Պանարմենիան TV»-ի պատվերն է, այդ կամուրջը միշտ պետք է լինի և մեզ բերի այստեղ։ Էստեղի իրականության մասին բազմաթիվ  ֆիլմեր են նկարահանվել և մենք խնդիր չունենք հեռուստադիտողներին դա ներկայացնել, ուղղակի հեռուստասերիալի սյուժետային զարգացումները մեզ բերեցին այստեղ»,- ասաց Դիանան՝ նշելով, որ առաջիկայում խաղընկերներն էլ կմիանան իրեն, պարզապես դեռ թղթաբանական խնդիրներ են լուծվում։

Անդրադառնալով «Առաջնորդների» վարկանիշին Հայաստանում Դիանան նկատեց, որ առաջին անգամ հեռուստատեսությամբ սկսեց ցուցադրվել մի սերիալ, որը համացանցում հասանելի է և առաջ մոտ 90 սերիայով. «Թվում էր՝ համացանցը պետք է խանգարած լինի ռեյթինգին։ Այդ մտավախությունն իմ մեջ կար, սակայն Աստված մեզ հետ էր, մենք  հեռուստադիտողների պակաս չունեցանք։ Վարկանիշային առումով «Առաջնորդներն» առաջին տեղում է։ Մենք համացանցում ևս թվերի խնդիր չունեցանք։ Յուրաքանչյուր նոր սերիա ապահովում է 150-200.000 դիտում, որը սերիալի համար չափազանց լավ ցուցանիշ է»։

Դիտարկմանը, որ թե՛ «Դժվար ապրուստը», թե՛ «Հարազատ թշնամին» վարկանիշային առումով առաջինն են եղել, սակայն, ըստ ցուցանիշների, «Հարազատ թշնամին» «Դժվար ապրուստի» համեմատ ավելի մեծ լսարան է ունեցել, այս առումով «Առաջնորդները» գերազանցե՞լ է նրանց, Դիանան արձագանքեց. «Հավասար գնում է, սակայն պետք է նշեմ, որ ընդհանուր հեռուստատեսային դիտողականությունն  է հիմա  ընկել, եթե համեմատենք 1-2 տարի առաջվա հետ։ Միգուցե դա պայմանավորված է արտագաղթով, միգուցե համացանցն է իր ազդեցությունը մեծացնում, սակայն փաստ է, որ կա ընդհանուր դիտղականության անկում»,- ասաց նա։

Սցենարիստը նշեց, որ շատ բարդ է համատեղել նախագծի ղեկավարի և գլխավոր հեոսուհու աշխատանքները։ «Սարսափելի  հոգնում եմ։ ԱՄՆ-ում ևս դադար չունեմ, հենց հիմա TV-ում եմ, աշխատում եմ մինչ ուշ գիշեր»։

Հեռուստասերիալի մեկնարկից ամիսներ անց Դիանայի հետ հետադարձ հայացքով խոսեցինք գլխավոր հերոսուհու կերպարում ներկայանալու մասին։ Նա նշեց, որ դեռևս վատ արձագանք չի ստացել իր խաղի վերաբերյալ։ «Ես փորձում եմ անել ամեն բան, որ անկեղծ լինեմ։ Կարծում եմ՝ ինչ-որ չափով ինձ մոտ ստացվում է դա, որովհետև ես գրում եմ և զգում եմ այն, ինչ անում եմ՝ և՛ հուզվելը, և՛ լացելը։ Որևէ ձև չեմ փորձում ստել, ինձ թվում է՝ հեռուստադիտողն էլ գնահատում է այդ անկեղծություւնը։ Ինչ խոսք, կան նաև մարդիկ, ովքեր չեն  հավանում իմ խաղը, ինձ համար շատ կարևոր է յուրաքանչյուրի կարծիքը, ես յուրաքանչյուր քննադատական կարծիքին վերաբերում եմ շատ ադեկվատ ու փորձում եմ անել ամեն բան, որպեսզի շտկեմ թեկուզ յուրաքանչյուր մանրուք,- ասաց Դիանան, ով անպայման նայում է իր խաղը՝ հետագայում շտկումներ անելու համար։ -Այլ տարբերակ լինել ուղղակի չի կարող։ Դա ևս աշխատանքի մի մասն է»։

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments
qiso
26 June 2016 00:18
im karchikov 1 in texum erani herustaseryalne heriqa qez geragnahates dianna es qo kinon vonc vor gjanoc lini erkaracnum es animast aninqnaserer darcnum derasannerin iranc derov nkati unem henc et gij karmenin inchqan kareliya gjakan@ araj brdac @ngni hivandanoci drner@ animast mrayl kinoya isk eranin cisht e incpes bolor seryalner@ erkaracnum en bayc irakan ev humorov ev jermutyamb ev txrutyun ser taxic parunakox e inchpes nayev shanti taqnvac ser@ tekuz copi arac e bayc shat hacheli enayvum
0
kara
24 June 2016 08:26
irok shat gegesik, hmayich tesk uni Dianna Grigoryane . Na shat xelasi e ev eritasard..
0
sd
23 June 2016 23:44
dzer hajoxutyan gravakane henc Djvar aprustner ir bolor terutyunnerov ev henc na er amena barcr sandxakum i shnorhiv Mihrani ev Shushannayi anporc ankexc xaxi ev himael vaekanishayin arajin texum ERANIN e
+1

Name: