Դերասանուհի Իռեն Աբելյանը Շվեդիայում ամուսանացել է

Դերասանուհի Իռեն Աբելյանն, ով մի քանի ամիս է՝ մշտական բնակությամբ տեղափոխվել է Շվեդիա՝ ամուսնու մոտ, ընդամենը օրեր առաջ Եկեղեցու խորանի մոտ հնազանդ լինելու խոստում է տվել սիրելիին՝ Հովիկ Հովհաննիսյանին:

Դերասանուհին պսկադրության մասին առաջինը պատմել է Life.panorama.am-ին եւ տրամադրել հարսանեկան առաջին լուսանկարները: «Ամիսներ առաջ հենց եկանք այստեղ, անմիջապես սկսեցինք զբաղվել պսակադրության կազմակերպչական աշխատանքներով եւ հունիսի 19-ին այն իրականցավ,- պատմեց Իռենն ու նշեց, որ պսակադրությունը կայացել է կաթոլիկ եկեղեցում, բայց առաքելական եկեղեցու կանոններով.

«Մեր քաղաքում՝ Նիշոփինգում, հայկական եկեղեցի չկա, այդ իսկ պատճառով մեր պսակադրությունը կայացավ կաթոլիկ եկեղեցում: Միաժամանկ պետք է շեշտեմ նաեւ, որ ուրիշ քաղաքի հայկական եկեղեցուց քահանա էինք հրավիրել, որպեսզի եւս մեկ հայկական ընտանիք օրհնություն ստանար առաքելական եկեղեցու կանոններով: Այդ գեղեցիկ արարողությունից հետո մենք մեր միությունը նշեցինք ռեստորաններից մեկում, որտեղ ներկա էին ինչպես ամուսնուս, այնպես եւ իմ հարազատներն ու ընկերները: Նշեմ նաեւ, որ մեր հյուրերի կազմում նաեւ այլազգիներ կային, այնպես որ խնջույքը ստացվեց հայկական ստանդարտներից մի փոքր տարբեր, բայց շատ ուրախ մթնոլորտում»,- պատմեց նորաթուխ հարսիկը:

Իռեն Աբելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օտար երկրում առաջին իսկ օրից իրեն օտար չի զգացել.

«Ամիսներ առաջ եկածս առաջին իսկ օրից այստեղ ինձ օտար չզգացի, հատկապես, երբ սկսեցի հաճախել դպրոց՝ լեզուն սովորելու, ինչի արդյունքում հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Այստեղ մի շատ կարեւոր բան կա՝ բացակայում է աղքատությունը, հավաքարարից մինչեւ թագավոր՝ մարդիկ բոլորը հավասար են: Այստեղ պաշտպանված են մարդու իրավունքները, արդյունքում տեղի ժողովուրդն ուղղակի վայելում է իր կյանքն՝ առանց ավելորդ ստրեսների: Շվեդները շատ բարեհամբյւոր մարդիկ են, բայց տեսակով նաեւ սառնասիրտ ու անտարբեր են, որը մեզ պես տաքարյուն ազգի համար խորթ է»,-  պատմեց Իռեն Աբելյանը:

Թեպետ դերասանուհին Շվեդիայում իրեն լավ է զգում, բայց եւ հայրենիքի հանդեպ կարոտը դրանից չի մեղմանում.

«Միշտ էլ շատ եմ սիրել ու իսկապես կապված եմ եղել հայրենիքիս, քաղաքիս, ընկերներիս ու հարազատներիս հետ: Այսօր էլ նրանց կարիքը շատ եմ զգում: Հետաքրքիրն այն է, որ հիմա կարող եմ կարոտել այնպիսի բաներ, որ մտքովս երբեք չէր անցնի: Շատ հաճախ երազումս խաղում եմ իմ խաղացած կերպարները, անասելի կարոտում եմ թատրոնիս հետ կապված ամեն ինչ, բայց չեմ կենտրոնանում այդ ամենի վրա, որպեսզի դժվար չլինի: Հիմա փորձում եմ ինտեգրվել նոր կյանքիս, որը պակաս հետաքրքիր չէ»,- նշեց նա:

Ի դեպ՝ նորապսակ զույգը ցանկություն ունի տուն գնել Հայաստանում, այդպիսով եւս մեկ հասցե ունենալ հայրենի երկրում. «Ես ու ամուսինս պլանավորել ենք ամեն տարի պարտադիր այցելել Հայաստան, անգամ մտադրություն ունենք տուն գնել այդտեղ: Բայց մոտակա շրջանում պատրաստվում ենք մեր մեղրամսին, իսկ հետո մեր վերադարձը կհարմարացնենք իմ դասերի ու ամուսնուս աշխատանքի հետ»,- նկատեց նորահարսիկը:

Նշենք նաեւ, որ դերասանուհին աչքաթող չի անում իր մասնագիտությունը, նա արդեն հստակ պլաններ ունի.

«Անգլերենի իմացությունս, անշուշտ, ինձ այստեղ շատ է օգնում, բայց իմ մասնագիտությամբ աշխատելու համար պարտադիր պետք է շվեդերեն իմանամ: Այդ իսկ պատճառով հիմա կենտրոնացել եմ լեզուն յուրացնելու վրա, իսկ շուտով երգելու եմ այստեղի հայկական եկեղեցում»,- ավարտեց դերասանուհին:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments
Los Angeles
25 June 2016 02:42
SHNORHAVORUM EM DZEZ SIRELI IREN! RRJANKUTYUN DZEZ EV METS SER! SHAT HACHELI ZUIG EQ! GOD BLESS!
+1

Name: