Latest 10 episodes

Մեր ընտանիքում բալիկի սեռի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել. կծնվի Նելլիի երկրորդ դուստրը


Life.panorama.am-ը երգչուհի Նելլիի ընտանեկան հանգստի մասին օրերս է պատմել, իսկ վերջերս պարզ է դարձել, որ Նելլին ու ամուսինը՝ ֆուտբոլիս-մարզիչ Րաֆֆի Սաֆարյանը, սպասում են իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն:

Երգչուհին այժմ գտնվում է հղիության 6-րդ ամսում, բալիկը լույս աշխարհ կգա հոկտեմբերին: Արդեն ծանոթ երջանկության մասին խոսելիս՝ Նելլին մեզ հետ զրույցում պատմեց.

«Առաջին անգամ մայրության բերկրանքը զգացի չորս տարի առաջ, երբ լույս աշխարհ եկավ մեր աղջիկը՝ Անահիտը, բայց որքան էլ հղիության զգացողություններն ինձ ծանոթ էին, միեւնույն է, զգացողությունների տարբերություններ կան, քանի որ նախ դադարը քիչ չէր, հետո էլ հասկացա, որ այդ աննկարագրելի ապրումներն ամեն անգամ տարբեր են: Իհարկե, եթե առաջինի դեպքում որոշակի վախեր ունեի բալիկի խնամքի հետ կապված, այժմ այդ վախերը չկան, քանի որ արդեն մամա լինելու չորս տարվա փորձառնություն ունեմ»:

Նելլին, համեմատելով առաջին եւ երկրորդ հղիությունները, նկատեց նաեւ.

«Եթե առաջինի դեպքում մենք սպասում էինք, թե երբ եմ մայրանալու, ապա երկրորդ հղիության լուրը մեզ համար անսպասելի էր, քանի որ այս ընացքում մենք չէինք պլանավորել երկրորդ բալիկն ունենալ: Ինչ խոսք, լուրն իմանալուց անմիջապես հետո մեր երջանկությունն անսահման էր, եւս մեկ անգամ հասկացանք, որ Աստծո պլանները մեր կյանքի համար շատ ավելի ճիշտ ու գեղեցիկ են, քան մերը»:

Երգչուհին ուրախ է, որ իր աղջիկների միջեւ տարիքային տարբերությունը քիչ չէ.

«Անահիտը քույրիկ շատ էր ուզում ունենալ, եւ մենք շատ ուրախ ենք, որ կարճ ժամանակ անց կկատարվի մեր աղջկա ցանկությունը: Որպես ծնողներ, իհարկե, հասկանում ենք, որ աղջիկս գուցե խանդի դրսեւորումներ ցույց տա, երբ մեր ընտանիքում համալրում լինի, բայց ես էլ, Րաֆֆին էլ անընդհատ խոսում ենք նրա հետ, նախապատրաստում նրան՝ ասելով, որ նա էլ է քույրիկի խնամքին մասնակից լինելու, որպեսզի հնարավորինս հեռու լինենք նման իրավիճակներից: Հուսամ՝ մեր ընտանիքում սեր ու խաղաղություն կիշխի նաեւ երկրորդ աղջկաս լույս աշխարհ գալուց հետո»:

Ի դեպ՝ Նելլին ու Րաֆֆին չեն սրտնեղել, որ կրկին աղջիկ են ունենալու, ավելին նրանք շատ ուրախ են հենց այդ փաստի համար.

«Մեր ընտանիքում բալիկի սեռի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: Իմ հայրական ընտանիքում երեք քույր ենք ու ինչպես հաճախ ասում եմ, եթե 4 քույր ունենայի, ավելի երջանիկ կլինեի: Այնպես որ նման հարց մեր ընտանիքում չի դրվել ու չի քննարկվել: Աստված կամեցավ, որ Անահիտս քույր ունենա ու դրա համար շնորհակալ ենք Աստծուն»,- նշեց նա:

Նելլին դեռ չի սկսել բալիկի խնամքի հետ կապված գնումները, փոխարենը այդ հարցով զբաղվում են նրա քույրերը.

«Ինչպես առաջնեկիս, այնպես էլ այս դեպքում՝ ես գրեթե չեմ զբաղվում գնումներով, բայց այդ մասով իմ օգնականները՝ քույրերս, ովքեր արտերկրում են ապրում, ամեն ինչ անում են եւ այժմ էլ արդեն սկսել են գնումները: Մենք սնահավատ չենք, մինչ բալիկի ծնունդը ամեն ինչ կպատրաստենք»,- պատմեց նա:

Նշենք նաեւ, որ Նելլին կաշխատի այնքան ժամանակ, ինչքան իրեն լավ կզգա նոր կարգավիճակում.

«Աշխատանքներս շատ են, այս պահին զբաղված ենք Վահան Խաչատրյանի երկրորդ խանութի բացման աշխատանքներով, այնպես որ դեկրետային արձակուրդ գնալու ժամանակ չունեմ: Որքան ինձ առողջ ու լավ կզգամ, այդքան էլ կաշխատեմ»,- ավարտեց Նելլին:

Today's most read news !
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Ռուսաստանը, Իրանը և Պարսից ծոցի երկրները. Sabr, Քուվեյթ
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
Comments