Մեկնաբանություններ գրող ծեր և տանը մնացած աղջիկներին պարզապես խղճում և Աստծուց իրենց համար ներում եմ խնդրում. Մարիամ Մելիքյան

Օրերս դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը իր ֆեսյբուքյան էջում տեղադրել էր բալիկի լուսանկարը, որից պարզ է  դառնում, որ 7 ամսական Կամիլան գտնվում է հիվանդանոցում:

Դերասանուհու նման քայլը անմիջապես մեծ քննարկումների արժանացավ, շատերը այն համարեցին որպես PR քայլ՝ ընդգծելով, որ Մարիամ Մելիքյանն անգամ իր հիվանդ երեխային է օգտագործում սեփական PR-ի համար:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, ումից նախ հետաքրքրվեցինք բալիկի առողջությամբ.

«Բալիկս շատ բարձր ջերմություն ուներ, որը մրսածության ու ատամիկների հետեւանք էր, հիմա փառք Աստծո, ամեն ինչ լավ է, աղջիկս իրեն լավ է զգում, եւ մենք արդեն դուրս ենք գրվել հիվանդանոցից»,- նշեց Մարիամ Մելիքյանն ու անդրադարձավ քննադատություններին.

«Խղճում եմ պարզապես նման ցածր մարդկանց, ովքեր մտածում են, որ հիվանդանոցում բալիկիս նկարել ու այն տեղադրել եմ իմ էջում, որպեսզի ինքս ինձ PR անեմ: Նման ցածր բան մտածել կարող են այն մարդիկ, ովքեր ունակ են այդ քայլին: Ես PR-ի կարիք չունեմ, եւ անտեսում ու արհամարհում եմ թե նման հոդվածները եւ թե այդպիսի հոդվածներ տարածող կայքերին: Իսկ մեկնաբանություններ գրող ծեր եւ տանը մնացած աղջիկներին պարզապես խղճում եւ Աստծուց իրենց համար ներում եմ խնդրում: Շեշտեմ, որ ես իմ անձնական էջում լուսանկարներ եմ տեղադրում իմ հարազատների եւ ընկերների համար, իսկ որոշ չկայացած ու պարապ կայքեր իրենց դիտում ապահովելու նպատակով փորձում են անհիմն ու անիմաստ հրապարակումներով վարկաբեկել մարդկանց. ես դեռ համբերատար լռում եմ, տեսնենք, երբ կսպառվի համբերությունս»:

Թող աշխարհի բոլոր բալիկներն առողջ լինեն:

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Գալուստ Սահակյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության և դպրոցների տնօրենների ձայնագրության մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Որքան է կազմել Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ի մաքուր եկամուտը անցյալ տարի
  • Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրը
Comments

Name: