Մարիամ Շահինյանը կրկին դուստր կունենա

Այս տարեսկզբին BRAVO.am-ը հայտնեց, որ Մարիամ Շահինյանը երկրորդ անգամ կմայրանա: Երեխան շուտով կծնվի, սակայն մինչ այդ դերասանուհին հասցրել է դստեր հետ լուսանկարվել նոր ֆոտոշարքում, որը կրկին առաջինը տրամադրել է մեր կայքին:

Մարիամ Շահինյանը` դստեր հետ

Հղիության վերջին շրջանում գտնվող Մարիամը մեզ հետ զրույցում նշել է, որ կրկին աղջիկ կունենա.«Ամուսինս շատ դրական է արձագանքել. շատ է սիրում Արփիին եւ միշտ կատակում է, թե նրա նման հինգ աղջիկ էլ պատրաստ է ունենալ: Այնպես որ, երկուսս էլ անհամբերությամբ ենք սպասում մեր կյանքի այդ կարեւորագույն օրվան»:

Երիտասարդ ծնողները դեռեւս չեն կողմնորոշվել ապագա բալիկի անվան ընտրության հարցում.«Քննարկումների փուլում ենք, իսկ գնումներն արդեն արել ենք: Շատ աղջիկների պես ես էլ ամենից շատ սիրում են վարդագույնը, եւ փոքրիկիս իրերն ու հագուստները գնելիս չեմ տատանվել ու այդ երանգն եմ ընտրել»,-նշել է նա:

Մարիամ Շահինյանը` դստեր հետ


Մարիամի խոսքով` Արփին դեռ փոքր է ու չի գիտակցում, որ քույր է ունենալու. «Բայց ինչ-որ բան զգում է, վերջին օրերին անընդհատ ձգտում է ինձ: Հուզական տեսանկյունից մի քիչ բարդ իրավիճակում եմ, կարծում եմ` հոգեբանական մեծ աշխատանք է ինձ սպասվում: Հղիությունս վատ չեմ տանում, պարզապես մեկուկես տարեկան փոքրիկի հետ մի քիչ դժվար է: Չնայած, ինչպես բազմիցս ասել եմ, ամուսնուս մայրն ինձ շատ է օգնում. կատարյալ տատիկ է»:

Մարիամ Շահինյանը


Դերասանուհին շեշտել է, որ շատ ուրախ եւ երջանիկ է կրկին մայրանալ. «Կնոջ գերագույն առաքելությունն է կյանք պարգեւելը: Թող մեր ազգի բոլոր ապագա մայրերը առողջ լինեն, ապահովված ու շատ սիրված, որպեսզի հայ ազգը բազմանա առողջ, բարի ու խելացի սերնդով»:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: