Latest 10 episodes

Եթե հնարավորություն ունենայի ժամանակը հետ տալու, ոչինչ չէի փոխի. Ալլա Լևոնյանը 41 տարեկան դարձավ

Երեկ ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանը նշում էր ծննդյան 41-րդ տարեդարձը, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին խոսել է տարիքային առանձնահատկությունների, անցած տարիների ու ամենամեծ երազանքի մասին:

Մեզ հետ զրույցում երգչուհին նախ նշեց, որ ծննդյան օրն անցկացրել է տանը՝ խիստ մտերմիկ շրջապատում, ապա անդրադարձել իր 41-րդ տարեդարձին.

«Կարծում եմ՝ այժմ գտնվում եմ ամենահրաշալի տարիքում. որպես կին, մայր եւ առհասարակ որպես անհատ կայացած տարիք է 41-ը: Հիմա հասկանում եմ, որ կյանքի հանդեպ տարիների ընթացքում ձեռք բերածս փորձի պտուղները արդեն կարողանում եմ քաղել, հիմա այլ աչքով եմ նայում աշխարհին. Ես ապրում եմ կյանքիս ամենածաղկուն տարիները»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ մեծանալն իրեն չի վախեցնում.

«Ես չեմ վախենում տարիների գումարից, որովհետւ իմ ներսում մեծ տարիք չեմ զգում: Գուցե խոսքս շաբլոն թվա, բայց ես իսկապես այժմ ինձ ավելի երիտասարդ ու լավ եմ զգում, քան տասը տարի առաջ: Հիմա իմ ներսի հետ ներդաշնակ եմ, այդ  իսկ պատճառով չեմ էլ մտածում տարիների գումարի մասին: Իհարկե, յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, որ մտածում է ծերության մասին, ինչ-որ վախեր է ունենում, գուցե այդ մտքերը ես ունենամ տասը տարի հետո, բայց ոչ հիմա»:

Ալլա Լեւոնյանը գոհ է անցած ճանապարհից, մեզ հետ զրույցում նա վստահեցրեց՝ ժամանակի մեքենա ունենալու դեպքում ոչինչ չէր փոխի. Գուցե ավելացումներ լինեին, բայց փոփոխություններ՝ ոչ.

«Հավատացեք, եթե հնարավորություն ունենայի ժամանակը հետ տալու, ոչինչ չէի փոխի, կավելացնեի, բայց չէի փոխի: Այն, ինչին հասել եմ, ինքնուրույն եմ արել, գուցե իմ փոքրիկ սխալների շնորհիվ եմ հասել այս կետին: Ուրախ եմ, որ կոպիտ սխալներ չեմ գործել, որոնց համար հիմա հետ կնայեմ ու կզղջամ, այն, ինչ եղել է, դա պայքար էր, փորձություն, որի ընթացքում մարդկային նորմալ կյանքին բնորոշ եւ սխալներ ես գործում, եւ ճիշտ քայլեր ես անում: Ես ագահորեն փորձել եմ ու փորձում եմ օգտագործել ինձ տրված ժամանակը, գուցե տարիները հետ տալու դեպքում ավելի շատ օգտագործեի այդ ժամանակը: Բայց միեւնույն է, հիմա ես ինձ բավարարված եմ զգում, լուրջ բացթողումներ չունեմ»,- նշեց երգչուհին:

Դե իսկ հարցին, թե Ալլա Լեւոնյանը ի՞նչ կցանկանա իրականացնել գոնե առաջիկա մեկ տարում, որպեսզի 42-ում եւս գոհ լինի անցած մեկ տարուց, երգչուհին պատասխանեց.

«Երբ կողքիդ ունես սիրած տղամարդ, երեխաներ, հարազատներ ու ընկերներ, եւ նրանց կյանքում եւս ամեն բան նորմալ է, դրան զուգահեռ ունես սիրելի աշխատանք, աշխատանքդ գնահատող երկրպագուներ, հասկանում ես, որ ամենակարեւորն ունես: Միակ բանը, որ հիմա ամենաշատն եմ ուզում, խաղաղությունն է, եթե մեր սահմաններում խաղաղություն լինի, մենք մեր դժվար կամ հեշտ կյանքով կկարողանանք որոշ բաների հասնել: Այս տարիքում միայն պատերազմն է ինձ վախեցնում, որովհետեւ դա աշխարհի ամենավատ բանն է: Կցանկանամ, որ 42-ում հետ նայեմ ու փառք տամ Աստծուն, որ խաղաղ է անցել ու այդուհետ միշտ է խաղաղություն լինելու»:

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: