Latest 10 episodes

Իմ կյանքն ապրել եմ այնպես, որ հանկարծ ու հանկարծ այդ ճանապարհին ոչ մեկին չցավեցնեմ. Հրաչուհի Ութմազյան

«Բարև 30, մենք հանդիպեցինք». ահա այսպես է Հրաչուհի Ութմազյանը ողջունել իր 30-ին, որը բոլորեց երեկ՝ հունիս 26-ին: Հաղորավարուհին վստահեցնում է՝ այն քիչ աղջիկներից է, ում թվերը չեն վախեցնում.

«Հետաքրքիր զգացողություններ ունցեա ծնունդիցս մեկ օր առաջ, երբ հասկացա, որ դա իմ 20-ականների վերջին օրն է, որ այդ տասնամյակն այլեւս չի կրկնվելու, բայց պետք է ասեմ, որ միշտ սպասել եմ իմ 30-ամյակին, եւ այն եզակի աղջիկներից եմ, ով թվերով չի ապրում, թվերն ինձ բացարձակ չեն վախեցնում: Հասկանում եմ, որ որոշ բաներ են փոխվել իմ մեջ արժեհամակարգի եւ ինքնաճանաչողության տեսքով: Հիմա ես շատ ավելի հասուն ու լավն եմ, քան մի տարի առաջ, վստահ եմ նաեւ, որ մի քանի տարի անց էլ նույնն եմ ասելու, ամեն դեպքում՝ հուսամ, որ այդպես կմտածեմ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հրաչուհին ու շարունակեց.

«Ուրախ եմ, որ 30-ում հետ նայելով՝ հասկանում եմ, որ շատ բաներ եմ հասցրել անել, գուցե ավելին, քան շատեր կարող էին, եւ սա հաստատ եմ ասում՝ առանց սուտ համեստության: Հետ նայելով՝ ոչինչ չէի փոխի, սա էլ ապրածդ գնահատելու կարեւոր արժեք է: Ինչ էլ որ արել եմ, իմն էր, ուրեմն այդ ճանապարհով պետք է անցնեի: Իսկ հիմա ավելի եմ գնահատում այն, ինչ ունեմ, այն մարդկանց, ում ունեմ իմ կյանքում, այս տարիքում ավելի հստակ եմ տարբերում թացը չորից, իսկականը՝ ստից: Հասկացել եմ, որ փոքրիկ խնդիրների հետեւից ընկնել պետք չէ, որովհետեւ միշտ էլ ամենավատից հետո կա ավելի վատ եւ նույն կերպ ամենալավից հետո էլ կա ավելի լավը, ինչպես եւ հիշել է պետք, որ վատից հետո էլ միշտ գալիս է լավը, եւ երբեք ոչինչ չի փոխվելու, երբ խնդիրները դարձնենք մեծ մի բան ու տառապենք դրա համար: Ես գիտեմ, որ յուրաքանչյուր խնդիր լուծվում է այն ժամանակ, երբ գալիս է դրա ժամանակը, դա կլինի այն պահին, երբ ճիշտ է քեզ համար: Իրականում ես առաջ անհամբեր էի, բայց հիմա կարողացել եմ գալ այն գիտակցմանը, որ ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակն ու Աստծո որոշումները շատ ավելի ճիշտ են, քան մեր ցանկությունները»:

Այս թեմայի շուրջ հաղորդավարուհին հիշեց Անտուան դե Սենտ-Էկզյուպերի «Աղոթք»-ը.

«Իմ կյանքում միշտ, իսկ հիմա հատկապես հաճախ եմ հիշում Անտուան դե Սենտ-Էկզյուպերի նամակը Աստծուն, երբ խնդրում էր իրեն սովորեցնել փոքրիկ քայլեր արվեստը: 30-ին մոտ ավելի ես սկսում հասկանալ այդ փոքրիկ քայլերի արվեստը, դրա դերն ու արժեքը,- հավելեց 30-ամյա Հրաչուհին ու ընդգծեց.

«Իմ կյանքն ապրել եմ այնպես, որ հանկարծ ու հանկարծ այդ ճանապարհին ոչ մեկին չցավեցնեմ, սա ամենաբարդն է՝ անցնել ու չցավեցնել: Գուցե եղել են պահեր, որ ցավեցրել եմ, բայց չեմ զգացել, բայց եթե գիտակցել եմ, ուրեմն անպայման ասել եմ իմ ներողությունը, շնորհակալությունն ու իմ «սիրում եմ»-ը. Սրանք շատ կարեւոր են ինձ համար, կարեւոր է այդ պահին ասել, որ չուշանալ: Իմ այս գիտակցման համար է երեւի, որ ընկերներս ու կոլեգաներս արդեն տարիներով են ինձ հետ, որովհետեւ ես կամ, քանի դեռ իրենք իմ կողքին են: Իսկապես մեծագույն երջանկություն ու պատիվ է, երբ շուրջդ ունես մարդիկ, ովքեր իրենց կյանքի ճանապարհը ուզում են քեզ հետ անցնել»:

30-ում կանայք ավելի քիչ են սխալվում, այս տարիքում արդեն գիտեն, թե ինչ են ուզում: Այս թեմայի շուրջ խոսելիս, ինչպես եւ հետաքրքրվելով, թե գեղեցկուհի Հրաչուհին չի՞ ցանկանում արդյոք 30-ում ընտանիք կամզելու որոշում կայացնել, պատասխանեց.

«20 տարեկանում դու կարծում ես, որ կարող ես դիմացինիդ փոխել ու ինքդ քեզ էլ փոխել, 25-ում հասկանում ես, որ չես կարող փոխվել, առավել եւս դիմացինիդ փոխել, իսկ 30-ում հասկանում ես, որ դու երբեք չես փոխվելու եւ չես ուզում փոխվել, ինչպես եւ չես ուզում դիմացինիդ փոխել: Արդյունքում ընտրում ես նրան, ում ընդունում ես այնպիսին, ինչպիսին նա կա: Ուժեղ կնոջ համար դժվար է լինում ընտրություն կայացնելը, բայց ընտրում ես նրան, ով քոնն է եւ կյանքին նայում է քո ուղղությամբ: Իհարկե, բոլոր հարաբերություններում էլ փոխզիջում պետք է, բայց կարեւոր է, երբ հասկանում ես, որ ուզում ես գնալ այդ փոխզիջման եւ դա չես անում սեփական եսդ տրորելով, այլ պարզապես դա քո որոշումն է հանուն այդ մարդու կողքը լինելու: Գիտեմ նաեւ մի բան՝ մենք մեր ցանկությամբ չէ, որ ամուսնանում ու ընտանիք ենք կազմում, դա եւս Աստծո ձեռքում է, երբ ժամանակը գա, դա կլինի իր ճիշտ ժամանակին. բոլորիս, ինչպես եւ ինձ համար վերեւից մի բան գրված է, ես ուղղակի պետք է կարդամ»:

Today's most read news !
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: