Հ1-ից հրաժարվում են արձագանքել Լուլուի ու Ժակի «մեղադրանքներին»

Հանրային հեռուստաընկերությամբ տարիներ առաջ ցուցադրվող և շուտով կրկին հեռարձակվեիք «Բենեֆիս» նախագծի վերաթողարկումը բուռն քննարկման թեմա է դարձել: Հաղորդման հեղինակային իրավունքը պատկանում է հաղորդավար Ժակին, ում Հ1-ից անգամ չեն զգուշացրել, որ իր հեղինակած հաղորդումը նոր ենթաշրջանում դարձյալ եթեր է վերադառնալու:

Կարդացեք նաև՝ Մի փոքր հուզականություն է առաջանում, երբ ժամանակին քո կողմից ծնունդ տված հաղորդումն ապրում է առանց քեզ. Ժակը՝ Հանրայինի «Բենեֆիս» նախագծի մասին

Թեմայի վերաբերյալ  պարզաբանում ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուի հետ, ով տրամադրեց հետևյալ պարզաբանումը. «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հետամուտ է իր հեռուստադիտողի կողմից սիրված և առավել դրական արձագանք գտած նախագծերի շարունակությանը և բարի ավանդույթների վերականգնմանը։ «Բենեֆիս» հաղորդաշարը պատկանում է հենց այդպիսի հաղորդումների թվին և ինչպես այն հաղորդումներն ու գեղարվեստական ֆիլմերը, որոնք նկարահանվել են տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերության կողմից և մինչ այսօր ներկայացվում են մեր եթերում, այնպես էլ այս նախագիծը նոր  ենթաշրջանում կմեկնարկի նոր ձևաչափով ու մոտեցմամբ:

Նախագծի շրջանակում հայ երգիչ-երգչուհիները կներկայանան իրենց սիրված երգերով և կատարումներով, անդրադարձ կկատարվի արտիստների ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական գործունեությանը: Հաղորդումը հնարավորություն կտա հեռուստադիտողին ծանոթանալու հայ կատարողների անցած ուղուն, ինչպես նաև ապագա անելիքներին, այն ամենին, ինչը սովորաբար մնում է կուլիսների հետևում։ Հեռուստադիտողը կկարողանա գնահատել այն սեպտեմբերից:  Ծրագիրը կվարի Առաջին ալիքի հաղորդավար Ավետ Բարսեղյանը»:

Հեռուստաընկերությունից հրաժարվեցին անդրադառնալ նախագծի հետ կապված հաղորդավարներ Լուսինե Բադալյանի  (Լուլու) ու Ժակի մեկնաբանություններին:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: