Latest 10 episodes

Հայկոյի և Հռիփսիմե Հակոբյանի անակնկալը՝ երկրպագուներին

«Քո սերը մի ուրիշ աշխարհ է»՝ այսպես է կոչվում Հայկոյի եւ Հռիփսիմեի նոր զուգերգը, որի տեսահոլովակը օրեր հետո կներկայացնեն իրենց երկրպագուների դատին:

Life.panorama.am-ին Հայկոն պատմել է նոր աշխատանքի մասին, որի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

«Նոր երգի մեղեդիները գրելուց հետո հենց Հռիփսիմեին պատկերացրի, քանի որ կան իսպանական ռիթմեր, որը նա շատ գեղեցիկ է կատարում: Հռիփսիմեին շատ եմ սիրում, նրա հետ աշխատելու փորձ ունենք, իրար անմիջապես հասկանում ենք ու լավ աշխատանք ստանում: Կարծում եմ՝ հետաքրքիր դուետ է ստացվել, որն արդեն շատ շուտով կտեսնեն մեր երկրպագուները»,- պատմեց Հայկոն:

Տեսահոլովակի  ռեժիսորն է Գրիգոր Գասպարյանը.

«Գրիշի հետ ծանոթ էինք դեռ տարիներ առաջ ու մեր ընկերությունն արդեն տարիների պատմություն ունի: Միասին շատ ենք աշխատել, բայց երբեք չէր ստացվել, որ ինքն ինձ համար տեսահոլովակ նկարահաներ, ուստի սա ինձ համար ամենահարմար պահն էր: Պետք է նշեմ, որ միշտ հիացել եմ ու հիանում եմ Գրիշի մտքերով, հատկապես վերջին տարիներին մոսկովյան արտիստների համար արված իր գործերը հիացնում են ոչ միայն մեզ, այլեւ այնտեղի հանդիսատեսին»,- նշեց նա ու հավելեց, որ տեսահլովակը ունենալու է գեղեցիկ սյուժետային զարգացումներ, որոնք իրականացնում են պրոֆեսիոնալ դերասանները:

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: