«Դեպի եվրատեսիլ». Երաժշտական նոր մեգանախագիծ` Հանրայինի եթերում

Հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում եթեր կհեռարձակի նոր մեգանախագիծ, սպասված երաժշտական հեռուստամրցույթ: Անկախ բնակության վայրից եւ երաժշտական նախասիրություններից մրցույթին մասնակցելու են հրավիրվում 16 տարեկանից բարձր, ազգությամբ/արմատներով հայ, ձայնային լավ տվյալներով եւ բեմական կեցվածքով կատարողներ, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ երազել են եվրոպական ամենամեծ երաժշտական շոուին՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին: Իսկ եթե տաղանդավոր եք, սակայն վախեցել եք անգամ երազել, ապա Դուք եւս շտապեք դիմել, հնարավոր է հենց Դուք ներկայացնեք Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին: 
 
«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ 3 ամիս շարունակ ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետեւելու այն ողջ ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»: 
 
Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա որպես մրցանակ ստանալու այն, ինչ բազում արտիստների երազանքն է՝ մասնակցություն եվրոպական ամենաճանաչված երաժշտական մրցույթին՝ «Եվրատեսիլ-2017»-ին: 
 
Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն հուլիսի 6–ից օգոստոսի 25-ը: Նոր մանրամասների մասին կհաղորդենք հաջորդիվ: 
Loading Player ...
Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: