Արտաշ Ասատրյանն արդեն դասվում է բիզնեսմեն աստղերի թվին

Ճանաչված երգիչ Արտաշ Ասատրյանն արդեն դասվում է հայկական շոու բիզնեսի բիզնեսմեն աստղերի թվին: 
 
Life.panorama.am-ի տեղեկություններով՝ երգիչը վերջերս ռեստորան է գնել ու այսուհետ կզբաղվի ռեստորանային բիզնեսով:  Մենք կապ հաստատեցինք Արտաշ Ասատրյանի հետ, ով հաստատեց տեղեկությունն ու նշեց.
 
«Արդեն 35 տարի է Երեւան-Էջմիածին մայրուղու վրա գործում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանային համալիրը, որն այս տարիներին տարբեր սեփականատերեր է ունեցել, իսկ վերջերս ըներներիս հետ միասին որոշեցինք գնել այն ու էլ ավելի ծաղկեցնել: Օրեր առաջ բացեցինք ռեստորանի բացօթյա սրահը, որը մեր քաղաքացիների ու տուրիստների համար ամռանը հիանալի ժամանցի կենտրոն կլինի: Սեփականատերը միայն ես չեմ, սա ընկերական բիզնես է»:
 
Արտաշ Ասատրյանի խոսքով՝ ռեստորանում կերգեն հայտնի ու սիրված երգիչներ, այցելուները պարբերաբար կարող են տեսնել նաեւ նրան.
«Ռեստորանում հաճախ երգել չեմ կարողանա, բայց կփորձեմ հնարավորինս ներկայանալ ու բարձր պահել մեր այցելուների տրամադրությունը»,- հավելեց նա:
 
Արտաշ Ասատրյանը վստահեցրեց, որ սա իր առաջին բիզնեսն է, հետաքրքրվելով, թե փորձ չունենալով ու երկրից հաճախակի բացակայելով ինչպե՞ս է կարողանալու համակարգել բիզնեսի հետ կապված աշխատանքները, երգիչը նկատեց.
 
«Մենք ունենք մենեջերներ, մարդիկ, ընկերներ ովքեր ավելի գրագետ ու ճիշտ կզբաղվեն այդ ախատանքով: Միաժամանակ պետք է նկատել, որ երգիչները. հաճախակի կորպորատիվ համերգներ տալով, կարողանում են հմտանալ ու գիտելիքներ ձեռք բերել ռեստորանային բիզնեսի վերաբերյալ: Ինքս եղել եմ աշխարհի տարբեր ռեստորաններում ու քիչ թե շատ տեղյակ եմ այս բիզնեսի ներքին խնդիրներին»:
 
Իսկ վերջում հետաքրքրվելով, թե արդյոք մեր երկրում շահութաբեր է ռեստորանային բիզնեսը, Արտաշ Ասատրյանը պարզաբանեց.
«Թե ես, թե ընկերներս առաջին հերթին շահույթ հետապնդելու համար չէ, որ որոշեցինք այս բիզնեսով զբաղվել, մենք ցանկանում էինք, որպեսզի Էջմիածնում լինի վայր, որտեղ մեր ժողովուրդը հաճելի ժամանակ կարող է անցկացնել, ուզում էինք, որ մեր քաղաքը նմանատիպ գեղեցիկ անկյուն ունենա: Ինչ վերաբերվում է շահույթին, պետք է նկատեմ, որ մեր երկրում վերջին շրջանում բոլոր տեսակի բիզնեսներն են կաղում ու առանձնահատուկ շահույթ չեն բերում»:
Ի դեպ՝ օրեր առաջ Արտաշ Ասատրյանը ներկայացրել է իր նոր՝ «Սիրուն ջան»տեսահոլովակը:
Today's most read news !
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments
Loading...