Latest 10 episodes

Ես ուզում եմ, որ մենք միավորվենք կյանքի համար. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Մահը... ինձ վաղուց արդեն չի զարմացնում։ Չի զայրացնում։ Երևի արդեն չի էլ վախեցնում։ Հավասարումն է լուծում կյանքի։ Միակ կետն է, որն անխախտ է։ Աղոթք, սփոփանք, մխիթարություն- Հավատավորի ուժն է՝ անգամ կորստի ճանապարհին։

Հայերը...Ունիկալ ազգ են, կարող են լինել անտարբեր, ատել կամ չսիրել միմյանց կենդանության օրոք։ Բայց Նշխարքի պես բաժանում են իրար միջև անգամ Մահը,,, ցավում մեկը մյուսի համար, անգամ եթե անծանոթ են, ազնվորեն սգում ու հարգում գնացողին, թե մնացողին։ Աշխարհում բոլորին մահն ԱՆՋԱՏՈՒՄ Է։ Հային՝ միավորում։ Ես ուզում եմ, որ մենք միավորվենք վերջապես Կյանքի համար։
Սիրենք, որ սիրվենք, հարգենք, որ հարգվենք ... Ամեն բան փոխադարձ է։

ՀՈԳԻՆ անմահ է։ Թե անհավատորեն քարշ ենք տալիս այս կարճ ու մարմնեղ գոյությունն առանց Հավատի, որ հոգին անմահ է, ուրեմն անիմաստ ենք ու անկյանք, թեև դեռ «ապրում» ենք։
Մահն ամենասթափեցնողն է դեղամիջոցներից, որն ամեն անգամ հիշեցնում է, որ մենք անցավոր ենք...»։

Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վերջին վանդակը փակվեց, և խաղաքարտերը խառնվեցին
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Այն, ինչ չի կարելի Կարեն Կարապետյանին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
  • Վլադիմիր Գասպարյանը նախագահին զեկուցում է անելիքների մասին
Comments

Name: