Latest 10 episodes

Մաշա Մնջոյանը՝ ավստրալական «X-Factor» նախագծին մասնակցելու խնդիրների և Սիդնեյում համերգներով հանդես գալու մասին

Life.panorama.am-ն առաջինն է պատմել է, որ երգչուհի Մաշա Մնջոյանը,  ով մայիսի 14-ին Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստներից մեկն էր, մրցույթի ավարտից հետո հայաստանյան պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան, այլ գնալով Մոսկվա՝ անմիջապես մեկնել է Սիդնեյ, ուր պետք  է մասնակցեր ավստրալական «X-Factor» նախագծին:

Մաշա Մնջոյանը դեռ շարունակում է մնալ այնտեղ, կրկին Life.panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այս պահին նախագծին մասնակցելու համար մուտքի արտագրի հետ կապված խնդիրներ ունի.

«Անկեղծ ասած՝ դեռ սպասում եմ վերջնական որոշման, քանի որ խնդիրներ առաջացան մուտքի արտագրման հետ: Իմ ներկայիս վիզան թույլ չի տալիս հանդես գալ իրենց հանրային հեռուստատեսությամբ, իսկ  «X-Factor» նախագիծը վեց շաբաթ տեւողություն ունի, որը ցուցադրվում է այստեղի կենտրոնական հեռուստաալիքով: Այս պահին շարունակվում են բանակցություններ ընթանալ գլխավոր պրոդյուսերի հետ, քանի որ վիզայի ձեւը փոխել ուղղակի հնարավոր չէ. առայժմ հույսով սպասում եմ»,- նշեց Մաշան ու պատմեց, որ սպասման ընթացքում ժամանակը հենց այնպես չի վատնում, փոխարենը պատրաստվում է Սիդնեյում համերգներով հանդես գալ.

«Այս ընթացքում, երբ նախագծում իմ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի, պատրաստվում եմ Սիդնեյի լավագույն բենդերից մեկի հետ իմ երկու սոլո համերգներին: Առաջինը կկայանա հուլիս 28-ին՝ «The Basement» հայտնի ակումբում: Այստեղ անգլախոս հանդիսատեսի համար կներկայանամ, որտեղ նաեւ մի քանի հայկական երգ կներկայացնեմ: Իսկ երկրորդ համերգն արդեն հայ համայնքի համար կլինի, բայց կներկայանամ նույն բենդով»,- պատմեց Մաշան ու հավելեց.

«Ներկա պահին վայելում եմ Սիդնեյի կանաչ ձմեռն ու բենդի հետ  ինտենսիվ փորձերի մասնկացում»:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Երևանում LADA 2112-ի վարորդն բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ Nissan և ВАЗ մակնիշի ավտոմեքենաներին
  • Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց ինձ. Զարուհի Փոստանջյան
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
Comments