Հայտնիները քեֆ են արել Անահիտ Շահբազյանի հարսանիքին

Անահիտ Շահբազյանի եւ Կարեն Զադիրյանի` երեկ Սաղմոսավանքում տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք: Տեր հոր օրհնությունը ստանալուց հետո նորապսակներն իրենց միությունը նշել են երեւանյան ռեստորաններից մեկում: Հյուրերի թվում եղել են ճանաչված դեմքեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Կարեն Զադիրյանը եւ Անահիտ Շահբազյանը


Նորահարսիկը պատմել է, որ հանդիսությունների սրահ մտնելու ինքնատիպ տարբերակ են ընտրել.«Ավանդական պար չենք պարել, այլ միասին երգել ենք: Զուգերգն անակնկալ էր բոլորի համար, նույնիսկ մեր ընտանիքի անդամները տեղյակ չէին: Կարենն առաջին անգամ էր երգչի կարգավիճակում: Կատարել ենք մեզ համար գրված նոր երգ, որը կոչվում է «Սպիտակ հեքիաթ»: Խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է, իսկ երաժշտության եւ գործիքավորման հեղինակը` Էդգար Ալեքսանյանը»:

Արսեն Գրիգորյանը` կնոջ հետ, Իռեն Ուլիխանովան եւ Վահագն Գրիգորյանը


Հրավիրատոմսերն ու տարոսիկներն Անահիտի եւ Կարենի ձեռքի աշխատանքն են.«Բոլոր աքսեսուարների համար ընտրել ենք երաժշտական թեմատիկան` նոտաներ եւ այլն: Տորթի ամեն հարկն էլ կառուցված էր այնպես, որ ներկայացնի մեր սիրո մի փուլը»: Խնջույքի ընթացքում Անահիտը անակնկալ է մատուցել սիրելիին` նրան համար երգելով եւ պարելով հարսի պարը:

Մկրտիչ Արզումանյանը` կնոջ հետ


Նորապսակներն առայժմ մեղրամսի չեն մեկնի: Երգչուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ ավելի ուշ կուղեւորվեն Իսպանիա.«Չենք կարող հիմա մեկնել, քանի որ շատ հյուրեր ունենք արտասահմանից, բացի այդ, այս շրջանում նաեւ չենք կարող բացակայել աշխատանքից»:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...