Latest 10 episodes

Ոչ, ես չեմ կարող դա անել, կմեռնեմ ուղղակի. Մերի Մակարյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Սիրված դերասանուհին խոսել է առաջիկա հանգստի մասին, ինչպես նաեւ պատմել հանգիստը վայելելու իր նախընտրությունների մասին:

-Մերի, ամռանն առաջինը մտածում ենք հանգստի մասին: Չե՞ք պատրաստվում մեկնել հանգստի, քանի որ տարին Ձեզ համար  աշխատանքով լի էր:

-  Այո, իհարկե, մտածում եմ, բայց դեռեւս ոչինչ պարզ չէ, քանի որ շարունակում եմ ակտիվ աշխատել: Հավանաբար օգոստոսին կմեկնեմ, բայց թե որտեղ, դեռ չգիտեմ: Ամեն դեպքում մայրս շատ ակտիվ հետաքրքրվում է, տարբեր վայրեր ուսումնասիրում,  ինքն ինձնից շատ է ուզում, որ գնանք հանգստի, կոնկրետ այս պահին Հունաստանի ուղղությամբ է կենտրոնացել: Պետք է նշեմ, որ կրկին մայրիկիս հետ դեռ անցյալ ամիս էի մեկնել Գերմանիա՝ հարազատներին այցելության: Այնտեղ հասցրեցինք լավ հանգստանալ, բայց հաստատ այդքանով չենք եզրափակվի:

-Մերի պասի՞վ, թե ավելի ակտիվ հանգսիտ եք նախընտրում:

-   Առհասարակ, ակտիվ հանգստի սիրահար եմ, բայց վերջերս գուցե գերհոգնածության պատճառով ձգտում եմ ավելի պասիվ հանգստի: Հիմա ակտիվ հանգիստ ասվածն ինձ համար ուղղակի լավ ժամանց է մտերիմներիդ հետ, իսկ իսկապես հանգստանալու համար թերեւս պասիվ հանգիստ է պետք: Լիովին կհանգստանամ, երբ հեռախոսս անջատեմ ու չմտածեմ ոչնչի մասին: Կարծում եմ, եթե մարդ ցանկանա հանգստանալ, կարող է դա տանն էլ անել. Օրինակ այս պահին ես անկողնում պառկած հետաքրքիր ֆիլմ եմ դիտում ու այսպիսով իսկապես հանգստանում եմ:

-Շատերն ասում են, բայց գրեթե անհնար են համարում հեռախոսից հրաժարվելը: Ի՞նչ եք կարծում՝ դուք կկարողանա՞ք:

-  Այո, ես շատ հեշտությամբ կարող եմ հրաժարվել հեռախոսից: Երբ ձեռքիդ տակ  հեռախոս կա, ինքնըստինքյան օգտվում ես համացանցից, ինչ-որ խաղեր խաղում, բայց ես կախվածություն ձեռք բերող մարդ չեմ ու շատ հեշտությամբ կարող եմ հրաժարվել հեռախոսից: Նույն աշխատանքի վայրում ես կարող եմ հեռախոսս տալ ընկերներիս ու մոռանալ դրա մասին:

-Հայաստանցիներս ավելի շատ նախընտրում ենք արտերկրում հանգստանալ, Ձեր պարագայում եւս այդպե՞ս է:

-  Գիտեք, կարող ենք գնալ մի երկիր, բայց ծովափից չհեռանալ ու տվյալ երկիրը կամ քաղաքը չտեսնել, իսկ նման հանգիստ կարելի է ունենալ եւ մեզ մոտ՝ Հայաստանում: Իհարկե, կցանկանայի, որ ավելի շատ լինեի մեր երկրի տարբեր տեսարժան վայրերում, բայց կրկին աշխատանքային գրաֆիկս թույլ չի տալիս, դրա համար ինքս իմ դեմ բողոք ունեմ այդ առումով:

-Իսկ միայնակ հանգստի մեկնել սիրո՞ւմ եք:

-  Ոչ, ես չեմ կարող դա անել, կմեռնեմ ուղղակի: Մենակությունից ես առհասարակ սարսափում եմ, մենակ մարդը ոչնչի պետք չէ: Միայնակ հանգստանալ հաստատ պետք չէ:

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments
010203
9 July 2016 17:28
yxqqqqqq
0