Դավիթ Սեխպեյանը՝ ամերիկյան կյանքի, «Առաջնորդները» հեռուստասերիալում նկարահանվելու և կնոջ հետ հարաբերությունների մասին

Life.panorama.am-ը զրուցել է ամերիկաբնակ դերասան Դավիթ Սեխպեյանի հետ:

-Դավիթ, առաջինն ուզում եմ հետաքրքրվել, թե ինչպե՞ս եք Ձեզ զգում հայրենիքից հեռու:

-  Արդեն երեք տարի է, ինչ բնակվում եմ ԱՄՆ-ում. մի փոքր դժվարությամբ, բայց արդեն հարմարվել եմ այստեղի կյանքին, թեպետ ԱՄՆ-ում ապրող հայերի թիվն այնքան մեծ է, որ այդ փաստի շնորհիվ օտարությունը չի խեղդում:

 -Յուրաքանչյուրն, ով մեկնում է արտերկիր ապրելու՝ իր նպատակներն ունի, իրպլանները, մտովի ուրվագծված ապագան, դուք արդեն հասե՞լ եք դրանց:

- Որոշ նպատակներ արդեն իրականացրել եմ, բայց առջեւում դեռ շատ բան ունեմ անելու:

-Որքան էլ դրսում կարողանաք ինտեգրվել, հայի արյան մեջ ուրիշ կերպ էարտահայտվում ջերմությունը, սերն ու կարոտը, վստահ եմ՝ դուք էլ ներսում կարոտ եքզգում: Ո՞ւմ եւ ինչն եք ամենաշատը կարոտել:

- Մեկ բառով՝ ընտանիքիս:

-Դավիթ, համեմատականներ, թերեւս բոլորս ենք անցկացնում, եթե զգացմունքային ունյութական հնարավորությունները մի կողմ դնենք ու համեմատեք Հայաստանն ու ԱՄՆ-ն՝Ձեզ համար որոնք են այդտեղի ու այստեղի առավելություններն ու թերությունները:

- Ինձ համար այստեղի առավելությունը մասնագիտությանս հետ է կապված, քանի որ կինոյի աշխարհն այստեղ բոլորովին այլ աստիճանի վրա է գտնվում:

-Մինչ մասնագիտական աշխատանքներին անդրադառնալը, ուզում եմ հետաքրքրվել՝այդտեղ ինչո՞վ եք զբաղվում, քանի որ գիտեմ, որ դրսում ապրող մեր հայրենակիցները(այդ թվում եւ արվեստագետները) գրեթե միշտ բացի մասնագիտական աշխատանքներից,այլ գործերով եւս զբաղվում են:

- Ես չեմ թողել իմ մասնագիտությունը, շարունակում եմ ստեղծագործել, բայց բացի ռեժիսորի, դերասանի, երգչի եւ հանդիսավարի աշխատանքներից, տիկնոջս հետ միասին ունենք մեր սեփական բիզնեսը, բայց այդ մասին խոսելու ցանկություն չունեմ:

-Որքանով հիշում եմ՝ մի շրջան կար ներկայացում էիք բեմադրել, թատերականգործունեությունից նորություններ կա՞ն:

- Այո, բեմադրել եմ «Ես, իմ մաման ու մեր կանայք» ներկայացումը, իսկ մոտ ապագայում ուզում եմ թատերական գործունեություն ծավալել փոքրիկների համար:

 -Ձեր ֆեյսբուքյան էջին հետեւելով՝ հասկացա, որ ֆիլմում եք նկարահանվել,որտեղ զինվորի եք մարմնավորում, դա ի՞նչ աշխատանք է:

-  Այո, այդ նախագիծը, ուր մարմնավորում էի ամերիկացի զինվորի, շատ շուտով կհեռարձակվի TV-ով: Բացի այս՝ աշխատել եմ մեկ կարճամետրաժ ֆիլմում ու փառատոնների համար նախատեսված մի քանի ֆիլմում:

-Կրկին լուսանկարներին հետեւելով՝ տեսնում եմ վերջին օրերին Ձեր ընկերոջ՝ ԴիանաԳրիգորյանի հետ լավ ժամանակ եք անցկացնում: Կարծես թե միասին նկարահանումնե՞րէլ եք ունեցել, կներկայանք «Առաջնորդները» հեռուստասերիալո՞ւմ:

- Այո, Դիանա Գրիգորյանն ինձ առաջարկեց «Առաջնորդները» հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում խաղալ, ու ես էլ մեծ սիրով համաձայնեցի:

-Դավիթ, չեմ կարող չանդրադառնալ Ձեր ու Ձեր կնոջ հարաբերություններին. Ինչպե՞ս եքկարողանում հարաբերություններում  կրակը միշտ բոցավառված պահել:

-  Կինս իմ ամենամեծ ընկերն է, ում ես անսահման հարգում եմ, իսկ սիրո կրակը պահելու համար անհրաժեշտ է հարգել կողակցին ու գնահատել նրան: Ամենակարեւորը պետք է վայելել կյանքի ամեն մի վայրկյանը՝ եւ լավ, եւ վատ, ու մշտապես պայքարել միասին:

-Ձեր գեղեցիկ ու սիրառատ ընտանիքում համալրում չի՞ սպասվում:

- Ոչ, մեր ընտանիքում դեռեւս համալրում չի սպասվում:

-Դավիթ, ինչ խոսք, դուք սիրված եք հանդիսատեսի կողմից, Հայաստանում թեկուզեւհյուրի կարգավիճակում Ձեզ ե՞րբ սպասենք:

- Աշխարհի որ անկյունում էլ որ լինեմ, ես միշտ շնորհակալ եմ իմ հանդիսատեսին: Ուզում եմ, որ հայ ազգը միշտ ժպտա: Ես երջանիկ եմ, որ հայ եմ ծնվել եւ սա ասում եմ՝ զգալով մարմնիս ամեն մի բջիջով: Հույսով եմ՝ 2017-ին կլինեմ Հայաստանում:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: