Լիլիթ Մուրադյան.«Չենք էլ նկատում, թե ինչպես հաշտվեցինք»

Հուլիսի 7-ը հաղորդավար-ամուսիններ Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի ընտանեկան օրացույցում տոնական է: Երկու տարի է անցել այն օրից, երբ Վահեն ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին եւ դրական պատասխան ստացավ: BRAVO.am-ը Լիլիթից հետաքրքրվել է, թե որն է սիրահարված զույգից ամուր ընտանիք դառնալու բանաձեւը:

Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը

- 2 տարի անց հաճա՞խ եք հիշում այդ պահն ու ի՞նչ զգացողություններ եք ունենում:

- Չեմ կարող ասել, որ հաճախ եմ հիշում, բայց զգացողություններս աննկարագրելի են: Կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն էր: Ապրումներս հնարավոր չէ բառերով նկարագրել: Կան զգացողություններ, որոնց համար բառերը շատ քիչ են:

- Ի՞նչ է փոխվել այս 2 տարիների ընթացքում:

- Շատ-շատ բաներ են փոխվել: Սիրահարված զույգը վերածվել է ամուր ընտանիքի, որի էլ ավելի ամրացմանը ոչինչ չի կարող խանգարել:

- Ինչպիսի՞ ամուսին եւ հայր է Վահեն:

- Ե՛վ ամուսնու, ե՛ւ հոր պարտականությունները նա իդեալական է կատարում: 
Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանը

- Ի՞նչը կարող է ձեր ընտանիքում վեճի կամ անախորժության թեմա դառնալ:

- Ամենաանհիմն ու չնչին թվացող թեմաներից կարող են կռիվներ ծագել: Հիմնականում կենցաղային հարցերի շուրջ ենք վիճում: Երբեմն կռվի ընթացքում մոռանում ենք, թե որն էր բուն թեման:):

- Ո՞վ է առաջինը հաշտեցման քայլն անում:

- Արդեն հաղթահարել ենք այդ շրջանը, երբ ինչ-որ մեկը պետք է առաջին քայլն անի: Վեճերն ինչպես շուտ բռնկվում, այնպես էլ շուտ մարում են: Չենք էլ նկատում, թե ինչպես հաշտվեցինք:

- Ձեր երջանկության բանաձեւը:

- Հարգում ենք միմյանց: Ընդունում ենք իրար այնպիսին, ինչպիսին կանք: Սիրում ենք իրար մեր բոլոր դրական կողմերով: Այս դեպքում բացասական կողմերը տարիների ընթացքում վերանում են, քանի որ ամուսինները, միասին ապրելով, նմանվում են իրար եւ շատ հարցերի, որոնց որոշ ժամանակ առաջ տարբեր տեսանկյունից էին նայում, տարիների ընթացքում նայում են նույն կերպ:
Վահեն եւ Լիլիթն` իրենց դստեր հետ

- Հաճա՞խ եք միմյանց սեր խոստովանում: Վերջին անգամ ե՞րբ եք ասել, որ սիրում եք:

- Այո՛, հաճախ: Այսօր առավոտյան:

- Փոքրիկի ծնունդն ի՞նչ փոխեց ձեր հարաբերություններում:

- Նա մեր ընտանիքը լիարժեք դարձրեց:

- Վահեն օգնո՞ւմ է երեխայի խնամքի հարցում:

- Շատ-շատ է օգնում: Երկուսս էլ աշխատում ենք, ու ես միայնակ չեմ կարող ամբողջ հոգսը վերցնել իմ ուսերին, չնայած՝ փորձում եմ հնարավորինս լավ կատարել իմ պարտականությունները: Միայն այն, որ գրկում է երեխային, մեծ օգնություն է: 
-Խոսենք ստեղծագործական կյանքից. առաջիկայում ի՞նչ նորություններ կլինեն:
Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանը

- Այժմ նոր նախագծի շուրջ ենք աշխատում, որն արդեն սեպտեմբերից եթերում կլինի: Իսկ թե ինչ նախագծի մասին է խոսքը, ընթերցողներին կտեղեկացնենք օգոստոսի վերջին:): 

- Ամռան կեսին ենք մոտենում, հասցրե՞լ եք հանգստանալ:

- Աշխատանքային գերզբաղված օրակարգի պատճառով այս տարի երկարատեւ հանգստի մեկնել չենք կարող: Հաճախ երկու-երեք օրով քաղաքից դուրս ենք գնում:

- Փոքրիկն ուղեկցո՞ւմ է ձեզ:

- Նա միշտ մեզ հետ է: Շատ հանգիստ երեխա է, մեզ անհանգստություն չի պատճառում: Եթե ինչ-որ միջոցառման մեզ հետ չենք տանում, ամբողջ ընթացքում նրա մասին ենք մտածում ու մեզ մեղավոր զգում:
Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...