Latest 10 episodes

Ես ինձ հիանալի եմ զգում, ես երիտասարդ եմ եւ կարողանում եմ խենթանալ, էլ ի՞նչ տարիքի մասին է խոսքը. Սոֆի Դեւոյանը նշում է 68-ամյակը


Այսօր՝ հուլիսի 8-ին, պարուհի եւ դերասանուհի Սոֆի Դեւովյանը նշում է ծննդյան 68 ամյակը: Միշտ կանացի ու երիտասարդ պարուհին Life.panorama.am-ի հետ զրույցում  կատակելով նշեց.

«Այսօր դարձա 35 տարեկան, ի՞նչ 68-ի մասին է խոսքը: Ես ինձ հիանալի եմ զգում, ես երիտասարդ եմ եւ կարողանում եմ խենթանալ, էլ ի՞նչ տարիքի մասին է խոսքը»,- ծիծաղելով նշեց հոբելյարը:

Հարցին, թե ինչպե՞ս է նա կարողանում պահպանել իր նման տեսակը, Սոֆի Դեւոյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ սա ուղղակի տեսակի արդյունք է: Սա բնավորություն է, սովորություն գուցե, ես այսպիսին եմ ու վերջ: Հավատացեք՝ այսպիսին լինելու համար ոչ մի հատուկ բան չեմ անում»:

Մեզ հետ զրույցում Սոֆի Դեւոյանը նշեց, որ ողջ ընտանիքն ու մտերիմները արդեն ծննդյան օրվա նախապատրաստական աշխատանքներով են զբաղված.

«Մենք սովորություն ունենք՝ իմ ծննդյան օրը նշում ենք մեր տանը, հենց բակում մեծ սեղաններ ենք գցում, մի լավ քեֆ ենք անում, հետո, եթե եղանակը թույլ է տալիս, ջրվում ենք ու հիանալի օր անցկացնում: Սովորությունների շարքում իր կարեւոր տեղն ունի այն, որ ինձ հյուր են գալիս «Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնի» բոլոր անդամները: Արդյունքում ծննդյանս օրը միշտ մեծամասշտաբ ենք նշում»,- հավելեց պարուհին:

Ս. Դեւոյանի ծննդյան օրվա խորհրդանշական տորթը իր խոսքով պատրաստել է մտերիմներից մեկը, դե իսկ խոսելով երազանքների մասին՝ պարուհին նշեց.

«Հիմա միայն մի մեծ ցանկություն ունեմ, որ իմ բոլոր մտերիմները եւ ընտանիքիս անդամները առողջ լինեն, որովհետեւ մնացած ամեն բան մենք ինքներս կարող ենք ստեղծել: Մարդը, եթե ուզում է երջանիկ լինել, նա անպայման կլինի, իսկ եթե ցանկանա անընդհատ դժգոհել, ապա հաստատ կգտնի դժգոհելու պատճառներ: Մարդը պետք է կարողանա սովորել երջանիկ լինել, միայն այն, որ առավոտյան արթնանում ես, արդեն իսկ երջանկություն է: Պետք է կարողանալ սիրել քեզ շրջապատող ամեն ինչ, քանի որ այնտեղ, որտեղ սեր կա, չեն կարող վատ տրամադրություն կամ վատ հարաբերություններ լինեն»:

Իսկ վերջում Սոֆի Դեւոյանը նկատեց, որ իր տեսակի ու ունեցած այսօրվա համար շնորհակալ է.

«Շնորհակալ եմ Աստծուն ու ծնողներիս, չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ այսօրն ունեմ ու կամ: Շնորհակալ եմ նաեւ տղայիս ու հարսիս, ինչպես նաեւ ամուսնուս, որոնց շնորհիվ ես երջանիկ եմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հասկանում ու գնահատում են»,- իր խոսքը եզրափակեց սիրված պարուհին:

Today's most read news !
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: