Latest 10 episodes

Սոֆի Դեւոյան.«Անձրեւի տակ բոլորս պարում էինք»

Սոֆի Դեւոյանը երբեւէ չի թաքցնում իր տարիքը եւ ուրախությամբ է նշում ծննդյան օրերը։ Պարի եւ հոգու թատրոնի հիմնադիրը հուլիսի 8-ին 67-ամյակը տոնել է Պտղնիում գտնվող առանձնատանը` հարազատների, մտերիմների եւ պարային անձնակազմի հետ.«Հյուրերս ռեստորանի փոխարեն նախընտրում են մեր տանը հավաքվել ու մեր մեծ այգում ջերմ մթնոլորտ ստեղծել: Այս տարի անսպասելի հյուրեր ունեի Իսպանիայից. ընկերներս հաճելի անակնկալ մատուցեցին` գալով կենդանի երաժշտությամբ ու պարով։ Մի պահ անձրեւի տակ բոլորս էինք պարում, ռոմանտիկ ու հետաքրքիր խնջույք ստացվեց»։

Սոֆի Դեւոյանը


Սոֆի Դեւոյանը կրկին կլինի հեռուստաէկրաններին. այս անգամ նկարահանվում է «Վենդետա» բազմասերիանոց ֆիլմաշարում, որը շուտով կցուցադրվի «Կենտրոն»-ի եթերում։ Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այլ դերասանների հետ «Երանի» սերիալից դուրս է եկել հենց այդ պատճառով.«Իմ դերն այնպիսին էր, որ ռեժիսորն ընթացքում հասկացավ` սյուժեն փոխվում է, միասին որոշեցինք, որ նոր սերիալում նկարահանվեմ։ Այս անգամ գործունյա կնոջ կերպարում եմ, հերոսուհուս ամուսնու մահվանից հետո ողջ բիզնեսը վերցնում եմ իմ ձեռքը։ Կրկին խաղում եմ դերասան Սամվել Սարգսյանի հետ, որի ներկայությունն ինձ ուրախացրեց։ Բոլորին սիրում եմ, ջերմ անձնակազմ է՝ սկսած մեր վարորդից»։

Ավագ եւ կրտսեր Սոֆի Դեւոյանները եւ Զարուհի Բաբայանը


Պարուհու խոսքով՝  իրեն հաճախ ճանաչում են որպես դերասանուհի. «Առաջին հերթին պարուհի-պարուսույց եմ, բայց 24 տարեկանում արդեն նկարահանվել եմ Մետաքսե Սիմոնյանի, Գուրգեն Թոնունցի եւ հայտնի դերասանների հետ «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում՝ գլխավոր դերերից մեկում։ Հիմա էլ քանի որ հաճախ երեւում եմ սերիալներում, ճանաչելով ասում են՝ վայ, էն դերասանուհին:)»։

Սոֆի Դեւոյանի ծննդյան տարեդարձին


Սոֆի Դեւոյանը դեռեւս չգիտի՝ երբ կմեկնի արձակուրդի.«Հանգստանալ չի ստացվում, աշխատանքս շատ է։ Նախատեսում եմ բեմական կյանքիս նվիրված հոբելյանական համերգ ունենալ, բայց հետաձգում եմ. ամեն ինչի համար ժամանակ գտնում եմ, բայց հերթը դրան չի հասնում։ Նաեւ եւս մեկ ֆիլմում պիտի նկարվեմ, անհամբեր սպասում եմ, որովհետեւ շատ հետաքրքիր սցենար ունի»։

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
Comments

Name: