«Առաջնորդները» հեռուստասերիալում նոր սյուժետային գիծ է լինելու, հետեւաբար ամերիկյան նկարահանումները շարունակական կլինեն. Դիանա Գրիգորյան


Պրոդյուսեր, սցենարիստ եւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը բոլորովին վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից եւ արդեն անցել է իր բնականոն աշխատանքային կյանքին, միաժամանակ պրոդյուսերը ամերիկյան հանգստի ընթացքում եւս հասցրել է աշխատել՝ օվկիանոսից այն կողմ նկարահանելով «Առաջնորդները» հեռուստասերիալի մի քանի տեսարաններ:

Life.panorama.am-ի հետ զրույցում Դիանա Գրիգորյանը պատմել է ամերիկյան նկարահանումների եւ այսուհետ «Առաջնորդները» սերիալի նոր ուղղությունների մասին.

«Այնպես չէ, որ գնացել էինք ԱՄՆ ու ձեռքի հետ մի քանի տեսարաններ նկարեցինք, ոչ, սա նպատակային աշխատանք էր ու այսուհետ «Առաջնորդները» հեռուստասերիալում նոր սյուժետային գիծ է լինելու, հետեւաբար ամերիկյան նկարահանումները շարունակական կլինեն: Այս անգամ ժամանակը քիչ էր, այդ իսկ պատճառով ավելի ծավալային նկարահանումներ չհասցրինք իրականացնել, սակայն օգոստոսի վերջից այնտեղ նկարահանումներ են նախատեսված, ուստի առաջիկայում պետք է կրկին մեկնենք ԱՄՆ»,- նշեց հեռուստասերիալի պրոդյուսերն ու ավելացրեց.

«Հեռուստասերիալի գործողություններն ու սյուժետային գիծը տարել է դեպի միացյալ նահանգներ, հիմա այդ գծի ընթացքն այնտեղ է զարգանում, որը կապված է գլխավոր հերոսների հետ»:

«Առաջնորդներ»-ում հեռուստադիտողն այսուհետ կտեսնի ամերիկաբնակ դերասաններ Դավիթ Սեխպեյանին ու Լուսինե Սարգսյանին, սակայն Դիանա Գրիգորյանի հավաստմամբ՝ սեպտեմբերից դերասանների ցանկը կավելանա:

Որպես պրոդյուսեր՝ մեր զրուցակիցը նշեց, որ դժվար էր թե ԱՄՆ-ում նկարահանումներ իրականացնելը եւ թե հիմա՝ հեռավորության վրա կազմակերպչական աշխատանքներով զբաղվելը, սակայն Դ. Գրիգորյանի խոսքով՝ նրանք հեռուստադիտողի համար ամեն ինչի են պատրաստում.

«ԱՄՆ-ում առաջին անգամ էիբք նկարահանումներ անցկացնում ու մեծ բարդությունների հանդիպեցինք, սակայն լավ է, որ իմացանք նաեւ այնտեղի նկարահանումների լեզուն, ինչը կհեշտացնի հետագա նկարահանումների ընթացքը: Ամեն դեպքում, «Առաջնորդների» հետեւորդները թող սպասեն նոր ու հետաքրքիր զարգացումների, քանի որ մենք ամեն բան անում ենք դրա համար»,- նշեց նա:

Իսկ վերջում Դիանա Գրիգորյանը հավելեց, որ չնայած սերիալն արդեն 205 սերիա ունի, սակայն դեռեւս ավարտի մասին պրոդյուսերը չի ցանկանում խոսել:

Today's most read news !
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
Comments