Latest 10 episodes

«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր Ժակլին Բիսեթը ժամանել է Հայաստան

Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի պատվավոր հյուրը` անգլիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը Երևանում է: Նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:

Ինչպես նշեց դերասանուհին, ինքն ապրում է Լոս Անջելեսում և շատ հաճախ զրուցում է այնտեղի հայերի հետ, սակայն մինչև հիմա նրա մտքով չէր անցնում, որ մի օր ինքը կգա Հայաստան:

«Ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ: Արդեն համոզվել եմ, որ շատ ջերմ ժողովուրդ եք, հիմա պատրաստվում եմ տեսնել, թե ինչպիսին է ձեր խոհանոցը: Եթե ժամանակ մնա` կդիտեմ նաև ձեր ֆիլմերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բիսեթը բացման արարողությանը:

Հետահայաց ցուցադրությունը մեկնարկեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» ֆիլմով:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը նաև նշեց, որ Ժակլին Բիսեթն արժանացել է փառատոնի ամենամեծ մրցանակին, որը տրվում է միայն վաստակ ունեցող մեծագույն աստղերին: 

 

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments