Ի՞նչ նպատակով են Արամեն ու Աննա Թովմասյանը մեկնել Մոսկվա

Արամեն եւ կինը՝ Աննա Թովմասյանը, վերջին օրերին գտնվում եմ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում, իսկ նրանք այնտեղ են ոչ միայն հանգստի, այլեւ աշխատանքային ծրագրերի նպատակով.

«Արդեն որոշ ժամանակ է՝ ես եւ Արամեն գտնվում ենք Մոսկվայում: Այստեղ մեր այցի գլխավոր նպատակը Արամեի նոր տեսահոլովակն է, որի նկարահանումներն արդեն իրականացվում են, բայց այդ մասին անձամբ Արամեն ավելի ուշ կխոսի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Աննա Թովմասյանը:

Թեպետ զույգն այս ընթացքում հասցնում է նաեւ հաճելի ժամանակ անցկացնել, սակայն առանձին հանգստի մասին եւս մտածում են.

«Անկեղծ ասած՝ դեռ չենք պլանավորել մեր հանգիստը, քանի որ Արամեն շատ ծանրաբեռնված է աշխատանքներով: Ինչեւէ՝ սեպտեմբերին պետք է մեկնենք ԱՄՆ՝ կրկին աշխատանքային ծրագրեր իրականացնելու, սակայն հուսամ, որ այնտեղ հանգիստը կհամատեղենք աշխատանքների հետ»,- նկատեց Արամեի գեղեցկուհի կինը:

Աննա Թովմասյանը տեսակով ակտիվ մարդ է, բայց ինչպես ինքն է ասում, երբեմն հանգիստ մթնոլորտի կարիք ունի.

«Որքան էլ տեսակով ակտիվ եմ, միեւնույն է, գալիս է մի պահ, որ խաղաղ հանգստի կարիք ունեմ: Բայց ես ու Արամեն միասին միշտ լավ ժամանակ ենք անցկացնում, այդ իսկ պատճառով մեր հանգիստները միշտ բարձր տրամադրությամբ ու զվարճալի պատմություններով են ուղեկցվում եւ դառնում լավ հիշողություններ»,- հավելեց Աննան:

Արամե եւ Աննա զույգի լուսանկարներին հետեւելով՝ հասկանալի է դառնում, որ նրանք սիրում են հանգիստը կազմակերպել նաեւ հարազատ երկրում.

«Մենք սիրում ենք մեր Հայաստանը ու հաճախ ենք մեր ընկերների հետ հավաքույթներ կազմակերպում եւ այցելում Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: Օտարերկրացիները մեծ գումարներ են ծախսում, որ գան մեր երկիր ու տեսնեն մեր գեղատեսիլ վայրերը, իսկ մենք ամեն վայրկյան հնարավորություն ունենք վայելելու մեր հայրինքը, ուստի պետք է օգտագործել այդ շռայլ հնարավորությունը»,- ավարտեց Աննա Թովմասյանը:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
  • Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել
Comments

Name: