Latest 10 episodes

Նրանք ուղղակի պահանջում էին ու անգամ միտինգ էին ուզում կազմակերպել, որպեսզի «Ֆուլ հաուս 5» լինի. Գրիգոր Դանիելյանը՝ սիթքոմի 5-րդ եթերաշրջանի մասին

«Ֆուլ հաուս» սիթքոմը 5-րդ եթերաշրջան կունենա եւ այս պահին արդեն իսկ ընթանում են նոր եթերաշրջանի սցենարական աշխատանքները:

Life.panorama.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է սիթքոմի սցենարիստ եւ դերասան Գրիգոր Դանիելյանը:

«Սիթքոմի 4-րդ եթերաշրջանից հետո շատ մեծ հետաքրքրություն կար, մարդիկ պարբերաբար մեզ զանգում էին, գրում, հետաքրքրվում, թե արդյոք չի լինի նաեւ 5-րդ եթերաշրջան, նրանք ուղղակի պահանջում էին ու անգամ միտինգ էին ուզում կազմակերպել, որպեսզի «Ֆուլ հաուս 5» լինի, ուստի հենց այդ հետաքրքրությունից դրդված մենք որոշեցինք, որ կլինի նաեւ 5-րդ եթերաշրջան» - ծիծաղելով նշեց Գրիգորն ու շարունակեց.

««Ֆուլ հաուս 5»-ում կլինեն սյուժետային զարգացումներ, իհարկե, փակագծեր չեմ բացի ու չեմ կոտրի հետաքրքրությունը, բայց պետք է նշեմ, որ ամեն սեզոնից առաջ մեզ մոտ պատասխանատվությունը էլ ավելի է մեծանում, քանի որ ունենք սկզբունք՝ եթե նախորդ սեզոնը լավն է եղել ու սիրով է ընդունվել, ուրեմն նոր սեզոնը պետք է էլ ավելի լավը լինի ու գերազանցի նախորդին: Այսօր, եթե հետեւենք մեր աշխատանքին՝ կարող ենք փաստել, որ կարողացել ենք հավատարիմ մնալ մեր մշակած սկզբունքին: Ընդհանուր առմամբ սյուժետային զարգացումները բավակնաին հետաքրքիր են, նոր բացահայտումներ կլինեն, միաժամանակ չեմ թաքցնի, որ այժմ մեզ համար սարսափելի դժվար է սցենար գրելը, քան երբ նոր էինք սկսկում սիթքոմը ստեղծել: Հեռուստադիտողի պահանջները գնալով մեծանում են, մենք էլ փորձում ենք բավարարել նրանց սպասելիքները»:

Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ ինչպես ամեն սեզոնում, այս անգամ եւս նոր դերասաններ կմիանան արդեն սիրված դերասանական խմբին, դե իսկ գլխավոր հերոսներն էլ կշարունակեն ջանք չխնայել, որպեսզի սիրված մնան հեռուստադիտողի շրջանում:

«Ֆուլ հաուս 5»-ը եթերում կլինի հոկտեմբերին, նկարահանումներն էլ կսկվեն օգոստոսի վերջից: Իսկ մինչ այդ օգոստոսի 3-ին, 4-ին եւ 5-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կկայանան «Ֆուլ հաուս»-ի հերթական երեւանյան համերգները:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: