Latest 10 episodes

Ամենաշատը կարոտում եմ Երեւանը. Ի՞նչ նպատակով է Անի Քրիստին եկել Հայաստան


Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին այս օրերին Հայաստանում է, նա այստեղ է հատուկ նպատակով, որի մասին պատմել է Life.panorama.am-ին:

«Հայաստան եմ եկել հուլիսի 5-ին եւ մինչ օգոստոսի 2-ը կլինեմ իմ հարազատ երկրում: Իսկ եկել եմ Հանրային հեռուստաընկերության հատուկ հրավերով՝ մեկնարկում է «Ամենակարող երգիչ» անվանումով նոր հեռուստանաագիծ, որը վարում ենք ես եւ Աշոտ Ղազարյանը»,- նշեց Անին ու պատմեց սպասվելիք նախագծի մանրամասների մասին.

«Ըստ հաղորդման ձեւաչափի՝ տասը մասնակից պայքարում են «Ամենակարող երգչի» կոչման համար, ելույթ են ունենում տարբեր ժանրերոմ, որոնց էլ դատում է պրոֆեսիոնալ ժյուրին»,- նշեց երգչուհին:

Անի Քրիստին հաղորդավարուհու կարգավիճակում իրեն լավ է զգում, բայց եւ իր խոսքով՝ մասնակցի նման ցավում է կատարողների համար.

«Այստեղ ինձ ավելի շատ հուզված մասնակից եմ զգում, քան հաղորդավարուհի, շատ եմ ցավում ամեն մի մասնակցի համար, ուզում եմ, որ բոլորի համար լավ լինի»,- հավելեց նա ու շեշտեց, որ այսուհետ ավելի հաճախ կլինի Հայաստանում՝ տարբեր նախագծերի մասնակցելու նպատակով:

Թեպետ Անի Քրիստին աշխատանքային առաջարկից ելնելով է այս պահին Հայաստանում, բայց եւ հասցնում է հանգստանալ.

«Ինձ համար իմ աշխատանքը նաեւ հանգստի վայր է, որտեղ ստանում եմ դրական էներգիա եւ ինչ-որ չափով էլ հոգեւոր հանգստություն եմ ձեռք բերում: Աշխատանքին զուգահեռ Երեւանում լավ ժամանակ եմ անցկացնում, վստահ եմ՝ լավ էմոցիաներով եմ վերադառնալու նահանգներ»:

Երգչուհու խոսքով՝ Հայաստանից հեռու գտնվելով՝ շատ է կարոտում հայրենի քաղաքի ամեն մի անկյունն ու այստեղ ապրող մարդկանց.

«Կարոտում եմ ամեն բան՝ հարազատներիս, ընկերներիս, կոլեգաներիս, նույնիսկ այն մարդկանց, ովքեր իմ հանդեպ անտարբեր են: Ամենաշատը կարոտում եմ Երեւանը, որտեղ անցկացրածս 21 տարիները լի են եղել ձեռքբերումներով ու ինչու չէ նաեւ անկումներով»:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: