Latest 10 episodes

Նելլի.«Սկզբում վատ էր տրամադրված, բայց…

Նելլին եւ ֆուտբոլիստ-մարզիչ Րաֆֆին շուտով երկրորդ անգամ ծնողներ կդառնան: Այս մասին երգչուհին առաջինը BRAVO.am-ին էհայտնել, օրերս էլ ամուսնու եւ դստեր հետ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում: 4-ամյա Անահիտը մեծ  ոգեւորությամբ պատրաստվել էր նկարահանմանը, Նելլին էլ խնամքով ընտրել էր զգեստները։ 

Նելլին եւ Րաֆֆին` իրենց դստեր հետ


Երկրորդ հղիությունս անսպասելի էր, որովհետեւ պլանավորված չէր։ Ես եւ Րաֆֆին, հիվանդանոցում միասին իմանալով, շատ ուրախացանք. երկուսս էլ երեխասեր ենք։ Առաջնեկի դեպքում շատ բան չես գիտակցում, չգիտես` երեխային ինչպես ճիշտ խնամել, բայց ծնող լինելով արդեն հասկանում ենք երեխայի արժեքը, այլ կերպ ենք սպասում։ 

Աշնանը կծնվի մեր երկրորդ դուստրը։ Սեռի մասին ընդհանրապես չէինք մտածում, ավելի շատ ուզում էինք իմանալ, որ անհրաժեշտ հագուստն ու իրերը գնենք։ Րաֆֆին միշտ ասում էր` եթե կրկին աղջիկ ունենանք, նրան Սառա կանվանենք, կարծես թե անունը որոշել ենք։ Անուլն առաջարկում է իր սիրելի մուլտֆիլմերի հերոսուհիների, նույնիսկ հերոսների անունները, որոնք բոլորովին չեն համապատասխանում։ Սկզբում վատ էր տրամադրված, բայց իրեն էլ մասնակից ենք դարձնում, ասել ենք, որ քույրիկն իր հետ նվերներ է բերելու, պետք է որպես մեծ խնամի նրան, արդյունքում հոգատար է դարձել եւ մեզնից ավելի շատ է սպասում։ 

Նելլին` դստեր հետ


Անահիտը ծնվել է Լեհաստանում, քանի որ այդ ժամանակ ամուսինս ֆուտբոլային պայմանագիր ուներ: Միայն դա էր պատճառը, որ միասին տեղափոխվեցինք։ Այս անգամ մտադրություն չունենք, որ արտերկրում ծնվի, թեպետ հնարավորություններ կան, բայց աղջիկս լույս աշխարհ կգա Հայաստանում։ Հղիությունս թեթեւ է անցնում, անգամ ճամփորդության ժամանակ ամուսինս չէր զգում, որ իր հետ վեց ամսական հղի կա։ Ամռան տապին ժամանակ առ ժամանակ ունենում եմ ցավեր, բայց լացկան չեմ, թեթեւ եմ տանում:)։

Աղջիկս շատ է սիրում լուսանկարվել ու ինձ կրկնօրինակել։Երբ իմացավ, որ պիտի միասին նկարվենք, անհամբեր սպասում էր։ Իրեն թվում է, թե մեզ հեռուստացույցով են ցույց տալու։ Մանկապարտեզից բացի հիմա իր ցանկությամբ տանում եմ մանկական վոկալ ստուդիա, ասում են՝ լավ լսողություն ունի, բայց ուզում եմ ուղղակի երաժշտական ճիշտ դաստիարակություն ստանա ու հետաքրքիր ժամանակ անցկացնի. միտում չունեմ, որ երգչուհի դառնա։

Նելլին


Մենք չգիտենք՝ քանի երեխա կունենանք ապագայում, կուզենք միայն, որ առողջ երեխաներ լինեն։ Երբեւէ չեմ մտածել անպայման որդի ունենալ, տանել չեմ կարողանում այդ կարծրատիպը։ Երբեմն հիվանդանոցում հանդիպում եմ ընտանիքների, որ տղա չունենալու պատճառով կինն ամուսնու, սկեսուրի հետ խնդիրներ ունի։ Ինձ համար անտանելի երեւույթ է, ամուսինս եւս կենտրոնացած չէ տղա ունենալու վրա, եթե Աստված աղջիկ է տվել, ինչո՞ւ են տարբերություն դնում։ Իմ ընտանիքում երեք քույր ենք, միշտ նշում եմ, եթե 4-րդ քույրն ունենայի, էլ ավելի երջանիկ կլինեի։ 

Այժմ աշխատանքային ակտիվ փուլում եմ: Աշխատում եմ դիզայներ Վահան Խաչատրյանի հետ, բայց մենք առաջին հերթին ընկերներ ենք, հետո՝ գործընկերներ։ Հենց Վահանի շնորհիվ ենք ես ու Րաֆֆին ծանոթացել ու ամուսնացել։ Ամուսինս էլ մեզ հետ աշխատում է, քանի որ մենեջմենթի  աշխատանքը շատ է։ Նաեւ չենք մոռանում մեր հիմնական մասնագիտությունները՝ երաժշտությունն ու սպորտը։ Կարծում եմ՝ երեխայի ծնվելուց հետո էլ արձակուրդս երկար չի լինի:

Today's most read news !
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • 2017-ի խորհրդարանի նոր առանձնահատկությունը. կայուն փոքրամասնության խնդիրը
  • Սեյրան Օհանյանն այդ հարցում դեռ իշխանության հետ է
Comments

Name: