Latest 10 episodes

Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ է պատրաստվում հանգստանալ մոդել-դերասանուհի Շուշան Երիցյանը

Life.panorama.am-ի հետ զրույցում մոդել-դերասանուհի Շուշան Երիցյանը պատմել է, թե ինչպես է նախատեսում անցկացնել ամառային հանգիստը.

«Այս ամսվա վերջին կամ օգոստոսի սկզբին կմեկնեմ իմ սպասված ու վաստակած հանգստին: Դեռեւս վայրի առումով չեմ կողմնորոշվում, տատանվում եմ Իտալիայի եւ Ֆրանսիայի միջեւ: Երկու երկրներում էլ չեմ եղել նախկինում, ավելի ճիշտ՝ Փարիզում մի քանի ժամ անցկացրել եմ, բայց չեմ հասցրել քաղաքը տեսնել: Այս պահին դեռեւս ուզում եմ հասկանալ, թե այդ երկու շատ գեղեցիկ երկրներից, որ մեկն ընտրեմ, քանի որ երկուսում էլ շատ են դիտարժան վայրերն ու հետաքրքիր ժամանց կազմակերպելու հնարավորությունները»,- պատմեց Շուշանը:

Մոդելը հանգիստը պատրաստվում է անցկացնել մայրիկի եւ ընկերուհու հետ.

«Գիտեք, ես հավասարաչափ սիրում եմ հանգստանալ թե ընտանեկան, թե ընկերական մթնոլորտում, բայց այնպես է ստացվել, որ իմ հանգիստը հաճախ համատեղվել է աշխատանքիս հետ, ուստի առավել շատ ընկերուհիներիս կամ գործընկերուհիներիս միջավայրում եմ վայելել հանգիստս: Ուրախ եմ, որ այս անգամ հետաքրքիր համատեղում կլինի, քանի որ ինձ հետ կլինեն թե մայրիկս, թե մտերիմ ընկերուհիս»,- նկատեց դերասանուհին:

Շուշանը հավասարաչափ սիրում է եւ ակտիվ, եւ պասիվ հանգիստ անցկացնել, այս առումով մոդելն իր հստակ տեսակետն ունի.

«Ես սիրում եմ համադրել ակտիվ ու պասիվ հանգիստը, քանի որ ինքս կարիք ունեմ թե վայելել խաղաղ ծովը, թե քաղաքներով շրջել ու ինքս ինձ համար նոր բաներ բացահայտել: Կարծում եմ, եթե ընտրվի համապատասխան երկիր կամ քաղաք, կարելի է համադրել հանգստի այս երկու տեսակները»,- հավելեց նա:

Խոսելով իր կյանքի ամենահիշարժան հանգստից՝ Շուշան Երիցյանը առանձնացրեց իր հիշողություններում մեծ հետք թողած քաղաքները.

«Ինձ համար իմ այցելած ամենահետաքրքիր ու տպավորիչ քաղաքը Տոկիոն է, այդ քաղաքում, ասես, այլ աշխարհում լինես, այն տարբերվել է բոլոր քաղաքներից, որտեղ եղել եմ: Տոկիոյում մարդիկ տարբերվում են իրենց մտածելակերպով, նրանք ուրիշ են նաեւ իրենց տեխնոլոգիաներով, ես հիացած եմ այդ քաղաքով, բայց այնտեղ չէի ցանկանա ապրել: Առնաձնացնում եմ նաեւ Մինսկը, որն ինձ մոտ ասոցացվել է որպես բարի քաղաք, այստեղ մարդիկ անասելի բարի են, Մինսկի օդի մեջ էլ ասես բարություն ու խաղաղություն կա»,- պատմեց մոդելը:

Շուշան Երիցյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ շատ է սիրում հանգիստը կազմակերպել նաեւ Հայաստանում.

«Ես եղել եմ մեր երկրի գրեթե բոլոր տեսարժան վայրերում, շատ եմ սիրում մեր բնությունը, այն ինձ համար միշտ համար առաջին տեղում է գտնվում: Ինքս նույնիսկ առանձնացրել եմ վայրեր, որտեղ սիրում եմ լինել տարվա կոնկրետ եղանակներին. Օրինակ՝ ձմռանը նախընտրում եմ հանգստանալ Ծաղկաձորում, ամռանը՝ Դիլիջանում եւ Ալավերդիում: Հայաստանում շատ վայրեր կան, որ կարելի է իսկապես վայելել հանգիստն ու բնությունը»,- եզրափակեց իր խոսքը դերասանուհին:

Today's most read news !
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Գյումրիում հորաքրոջ տնից 6 միլիոն դրամի զարդեր գողացած 45-ամյա տղամարդը ինսուլտից մահացել է
Comments
Arman
18 July 2016 18:59
Yaxq el mard chka es anduri masin eq grum
+1
LOS
18 July 2016 10:59
Yerkire paterazmi mecha duel kezes tsutsadrum bayts inchet che gitem ay tapak amota amot kezel dereles suti modeli tex shushanik
+2

Name: