Latest 10 episodes

Լիլիթ Հովհաննիսյանի կերպարները հաճախ կրկնօրինակություններ են. ոճաբան

Հանրային դեմք դարձած երգիչները, դերասանները, մոդելները ոչ միայն իրենց աշխատանքով են ճաշակ թելադրում, այլ նաև իրենց տեսքով և նախընտրած look-երով: 

Tert.am Life-ն այսուհետ «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն, ոճաբան Կարինա Դնոյանի հետ կքննի  հայ հայտնիների look-երը: Արդյո՞ք նրանք թելադրում են ոճ, ինչպես օրինակ համաշխարհային մի քանի վառ դեմքեր:


 
«Չգիտեմ՝ որքանով է լավ կամ վատ, բայց իրականությունն այն է, որ շատ արտիստներ հենց իրենք են թելադրում ոճ: Բայց կարծում եմ, որ դա վատ է, քանի որ երկրպագուները ձգտում են նմանվել իրենց սիրելի արտիստին` կորցնելով իրենց անհատականությունը: Յուրաքանչյուր մարդ յուրովի է իր տեսակով՝ իր թերություններով, իր առավելություններով: Շատ են Բեյոնսեին և Քիմ Քարդաշյանին կրկնօրինակողները»,- ասաց Կարինեն:

 

 

Լիլիթ Հովհաննիսյան

 

Լիլիթին շատ եմ հավանում: Նա տաղանդավոր, ձայնային լավ տվյալներով երգչուհի է: Շատ աշխատասեր ու հետաքրքր աղջիկ է: Բայց ես հավանում էի առաջվա Լիլիթին` խուճուճ մազերով, ակնոցներով: Դա էր իր կերպարը: Երբ ինքդ քեզ տիկնիկ ես դարձնում, դեմքդ սկսում է ոչինչ չարտահայտել:

 

 

Եթե քննարկենք Լիլիթի վերջին տեսահոլովակը, ապա պետք է ասեմ, որ երգն ու իր կերպարները չեն համընկնում իրար հետ: Նկատելի է ու ողջունելի, որ տեսահոլովակում իր կերպարների վրա նա շատ է աշխատել: Բայց տեսահոլովակը կարծես կերպարների հետաքրքիր շարան լինի: Այնքան արագ են փոփոխվում, որ չես էլ հասցնում մարսել թե՛ տեսածդ, թե՛ լսածդ:

 

 

Լիլիթը նաև մոդելավորում է զգեստներ: Իհարկե, ողջունում եմ, որ մարդը բազմակողմանի զարգացած է և կարողանում է նաև այլ մասնագիտության մեջ իրեն փորձել: Բայց մյուս կողմից սիրում եմ, երբ ամեն մարդ իր գործով է զբաղվում, քանի որ յուրաքանչյուրն իր մասնագիտության գիտակն է:

 

 

Լիլիթի կերպարները վառ են, բայց շատ հաճախ կրնկնօրինակություններ են: Նրա թե՛ առօրյա, թե՛ բեմական կերպարները լավ մտածված են, բայց երբեմն երգի հետ կապ չունեցող կերպարներ են:
 

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: