Հիմա եկել է այն շրջանը, երբ ընկերություն պետք է անենք. Արման Մարգարյան

Tert.am Life-ն  այս անգամ հանդիպել է հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Առավոտ լուսո» հաղորդման հաղորդավար Արման Մարգարյանի և նրա որդու՝ Անրիի հետ: Հեծանիվ վարելը Արմանի ու Անրիի սիրելի հետաքրքրություններից մեկն է: Այստեղից էլ առաջացավ ֆոտոշարքի գաղափարը:

 

-1993 թվական, երբ Արման Մարգարյանը Անրիի տարիքին էր:

 

- Մեր «սիրելի» տարիներն էին՝ մութ ու ցուրտ: Մի հատ орленок ունեինք, որը իրականում հայրիկինս էր ու դա էի քշում, քանի որ այդ ժամանակ այլ տեսակ զբաղմունք չկար: Ես Ֆիզ գառադոկում եմ մեծացել ու այնտեղ լայն տարածք ունեինք ու հալամուլա էինք խաղում: Նույն բանով էի զբաղվում ինչով հիմա Անրին: Չնայած այն բանին, որ հիմա շատ են երեխաների համակարգչային հետաքրքրությունները, բայց տղայիս փորձում եմ առավել ֆիզիկական զբաղվածությամբ ծանրաբեռնել: Թող իջնի բակ կռիվ անի, ծեծ ուտի, հեծանիվ քշի ու տուն վերադառնա կապտուկներով: Չեմ թողնի, որ որդիս զոմբիանա համակարգչի առաջ:

 

  

 

-Քանի՞ տարեկան էիք, երբ հայր դարձաք: Այդ զգացողություններից ու պատասխանատվության գիտակցումից կխոսե՞ք:

 

-21 տարեկանում եմ հայր դարձել: Ասեմ, որ այդ ժամանակ առանձնապես չէի գիտակցում երևույթի լրջությունը, որովհետև 21 տարեկան էի: Երջանկության զգացողություն կար, որ կյանքդ փոխվում է, ավելանում է մի բան, որը երբեք չի եղել: Գիտակցում ես, որ հեղինակել ես մի բան, որ շատ մարդկանց տրված չէ: Հետո, երբ երեխադ սկսում է մեծանալ, ապա աստիճանաբար սկսում է քաղցրությունը, հոտերը, գիշերը չքնելը, բայց նաև երջանիկ լինելը: Հիմա եկել է այն շրջանը, երբ  ընկերություն պետք է անենք:

 

 

-Գերզբաղված հայրիկների բանակից եք, թե՞ հասնցում եք ժամանակ տրամադրել Անրիին:

 

-Ինչքան էլ զբաղված եմ, բայց օրվա մեծ մասը միասին ենք: Երբեմն եթերի ժամանակ կուլիսներում է լինում: Հանդիպումներին ևս փորձում ենք միասին գնալ: Վստահաբար կարող եմ ասել, որ իրար չենք հասցնում կարոտել:

 

 

-Որո՞նք են ձեր ընդհանուր հետաքրքրությունները:

 

-Համակարգչային նույն խաղերն ենք սիրում խաղալ: Մինչ հիմա այդ խաղերից ես էլ չեմ կշտացել: Երաժշտության մասով էլի հիմնականում նույն բանն ենք լսում: Հաճախ գնում ենք կինոթատրոնում ֆիլմ նայելու: Իրարից սովորում ու նման հետաքրքրություններով վարակվում ենք:

 

 

-Հայր տեսակդ նմա՞ն է քո հոր տեսակին: Փորձենք զուգահեռներ տանել:

 

-Շատ բաներով նման ենք, բայց նաև շատ տարբեր ենք: Տերմինատոր երկուսը, որ դուրս եկավ Արագած կինոթատրոնում հորս հետ գնացինք նայելու: Այդ թվերին դա շատ մեծ բան էր ու շատ տպավորվել է մեջս: Հիմա էլ ես եմ փորձում երբեմն օրիգինալ քաղցրություններով երես տալ:

 

 

- Զրույցներից մեկում ասել էիք, որ պետք չէ մոռանալ, որ այն, ինչ այսօր ցույց են տալիս հեռուստատեսությամբ, վաղը տեսնելու ենք մեր երեխաների մեջ: Ձեր հաղորդածը Անրիի մեջ տեսնո՞ւմ եք:

 

-Անհամեստ կհնչի, բայց շատ լավ կլիներ, որ հաղորդածս տեսնեի: Հիմա ինտերնետային դար է ու ինչ հետաքրքրում է մարդիկ դա են նայում: Երբեմն ջղայնանում եմ, երբ տուն եմ մտնում ու տեսնում եմ հայկական սերիալ է միացված: Կարևորը տղաս երջանիկ մարդ մեծանա, իսկ մնացածը կաևոր չէ:

 

 

-Ենթադրելի է, որ պտուղը ծառից հեռու չի ընկնի, եթե Անրին որոշի ընտրել հաղորդավարի մասնագիտությունը, ապա կողմ կլինե՞ք:

 

-Իր հետ խոսել ենք այդ թեմայով ու հենց Անրին էլ տվել է ինձ այդ հարցը: Ասում է ես էլ եմ հաղորդավար դառնալո՞ւ: Ես իրեն ասացի մի պարզ բան, որ հաղորդավար, եթե ուզում ես, ապա դարձիր, բայց խորհուրդ եմ տվել, որ դա որպես հիմնական մասնագիտություն չընտրի: Ամենայն հարգանքով իմ մասնագիտությանը, բայց ուզում եմ, որ հաղորդավարությունը իր համար լինի որպես հոբբի: Հաղորդավարությունը թող չդառնա որպես գումար աշխատելու միջոց:

 

 

-Ի՞նչ թեմաներ եք միասին քննարկում:                                                                                                                                                                           

-Հիմա եկել է տղայական թեմաներ շոշափելու ժամանակը: Հնարավոր է, որ թվա շուտ է, բայց մարդը հարցեր է տալիս, որոնց պիտի պատասխան տամ: Երբեմն պատասխանելուց առաջ թեման փոխում եմ, մի քիչ մտածում ու նոր միայն տալիս եմ հարցի պատասխանը: Ինչուների տարիքում է Անրին հիմա:

 

-Առաջին սիրահարության մասին արդեն կիսվե՞լ է Ձեզ հետ:

 

-Հասել ենք ու դեռ մի բան էլ անցել ենք: Մի օր ասաց, որ  դասարանում երկու աղջիկ կա ու երկուսին էլ հավանում է: Ասաց, որ չի կողմնորոշվում, թե ում եմ սիրահարված:

 

 

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: