Latest 10 episodes

Ամեն ինչն եմ կարոտել՝ Երեւանս, Դավիթաշենս. Դելոն՝ ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիքի և ապագա ծրագրերի մասին


Life.panorama.am-ը զրուցել է դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի հետ, ով արդեն երկար ժամանակ է ապրում է միացյալ նահանգներում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն աշխատանքների, այլեւ ԱՄՆ-ում ապրելու առանձնահատկությունների եւ ընտանիքի մասին:

Դելո, առաջինն ուզում եմ հետաքրքրվել, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված եւ ի՞նչ նործրագրեր ունեք առաջիկայի համար:

- Ինչպես ԱՄՆ-ում գտնվելուս 2.5 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա շարունակում եմ ուսումնասիրել տեղի գովազդային շուկան, գովազդային հոլովակների պրոդյուսինգով եմ զբաղվում, երբեմն անհրաժեշտության դեպքում նաեւ ինքս նկարվում: Սրանից զատ՝ անվանի նկարիչ Էվո Զատիկյանի հետ միասին աշխատում են նոր նախագծի վրա:

Գիտեմ, որ արտերկիր տեղափոխված մեր հայրենակիցների մեծ մասը եւ այդ թվումարվեստագետները բացի մասնագիտական աշխատանքից այլ գործերով եւս զբաղված են,դո՞ւք էլ ունեք նման աշխատանք, որը կապ չունի Ձեր ոլորտի հետ:

- Այսպես ասեմ՝ ես ողջ կյանքս նվիրվել եմ արվեստին եւ շարունակում եմ ապրել իմ սիրած աշխատանքով, բայց միշտ էլ, երբ կողքից չխանգարող գործեր են լինում, իհարկե, զբաղվում եմ, իսկ թե կոնկրետ ինչ աշխատանքների մասին է խոսքը, կարծում եմ՝ այնքան էլ հետաքրքիր չէ:

Հեռուստադիտողը սիրում է Ձեզ տեսնել տարբեր հումորային նախագծերում, նմանպլաններ չկա՞ն, գուցե ինքներդ նման ծրագիր նախաձեռնեք:

- Հումորն ինձ Աստծուց տրված շնորք է, որը հազիվ թե միջիցս դուրս գա: Կոնկրետ այս պահին նման նախագիծ չկա, բայց քանի որ մեր արտիստները հումորով են, իրենց հետ հաստատ ուրախ է անցնում յուրքանչյուր աշխատանք:

 Դելո, վերջերս ձեր կինը Հայաստանում էր, ի՞նչն է պատճառը, որ դուք դեռ չեքկարողանում այցելել հայրենիք, Ձեզ ե՞րբ այստեղ սպասենք:

- Կինս եկել էր Հայաստան, քանի որ ընկերոջս հարսանիքն էր ու ես էլ նրան խոստացել էր ԱՄՆ-ի քաղաքացի ճանաչվելուց հետո կմեկնի Հայաստան: Իսկ ես դեռ չեմ կարող վերադառնալ, քանի որ թղթաբանական խնդիրներ կան:

Ճիշտ է՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում եք ԱՄՆ-ում, բայց կա՞ն բաներ, որոնցմիեւնույն է չեք կարողանում հարմարվել ու ինտերգրվել:

- Ես շատ հարմարվող մարդ եմ, որ Աֆրիկա էլ գնամ, մեկ տարի հետո հաստատ առյուծների հետ «չայ կխմեմ»:

Վստահ եմ, որ դուք էլ դրսում ապրող բոլոր հայերի նման կարոտում եք Հայաստանը,հետաքրքիր է՝ ո՞ւմ եւ ի՞նչն եք ամենաշատը կարոտել:

- Կարոտը զգում ես, երբ շատ հեռու ես: Անկեղծ՝ ամեն ինչն եմ կարոտել՝ Երեւանս, Դավիթաշենս… Անասելի կարոտել եմ ծնողներիս, եղբորս ու իր երեք հրեշտակներին, հատկապես 3-րդին, ում դեռ չեմ տեսել, քանի որ այստեղ էի, երբ եղբորս դստրիկը ծնվեց:

Դելո, գիտեմ նաեւ, որ այդtեղ ապրելով՝ մշտապես հետաքրրքված եք Հայաստանումկատարվող յուրաքանչյուր իրադարձություններով, ապրիլյան ծանր օրերին դուքայդտեղի ակտիվ երիտասարդներից էիք. ի՞նչ եք կարծում՝ հեռավորությո՞ւնն է ստիպումավելի արժեւորել ունեցածը:

- Այո, մշտապես հետեւում եմ հայրենիքումս տեղի ունեցող թե լավ, թե վատ իրադարձություններին: Հպարտ եմ, որ հայ եմ, ես լավատես եմ ու վստահ եմ, որ մի օր մեր Հայաստանը այնքան է ծաղկելու, որ բոլորը հետ գան, մի օր էնքան մարդ է հետ գալու, որ Հայաստանում տեղ չլինի: Փշաքաղվելով նայում էի Առաջին քրիստոնյա երկիր Հռոմի պապի ուխտագնացությանը:

Վերջերս տեղեկացանք, որ շուտով հայրիկ եք դառնալու: Կխնդրեմ պատմելզգացողությունների մասին, երբ իմացաք այդ բարի լուրը:

- Ես Աստծուն շատ էի խնդրել, որ երեխա ունենանք, նա էլ տվեց մեզ այդ պարգեւը: Զգացողություններս աննկարագրելի էին, երբ իմացա հայրիկ եմ դառնալու: Հիմա զգում եմ, որ շատ եմ փոխվել ու դեռ շատ փոխվելու, մեծանալու տեղ ունեմ: Վստահ եմ, որ տղայիս ծնունդից հետո էլ կյանքս դեպի ավելի լավը կփոխվի:

Հատկապես հայ տղամարդիկ հաճախ երազում են որդի ունենալու մասին: Գիտեմ, որդուք որդի եք ունենալու, այս մասով զգացողություններն ինչպիսինն են:

- Այս հարցին իմ պատմությունով պատասխանեմ. պորտրետիս վերջին աշխատանքների ժամանակ վարպետ Էվոն նկարեց ինձ ու վերջացնելուց հետո ասաց՝ «էս նկարը նվիրում եմ քեզ, որ տղա ունենաս», դրանից հետո գնացինք բժշկի մոտ ու մեզ ասացին, որ 100 տոկոսով տղա ենք ունենալու: Աստված ինձ որդի է կամեցել, ես էլ աշխարհի չափ ուրախ եմ:

Դելո, անվան ընտրությունն արդեն կայացրե՞լ եք:

- Դեռ ոչ, հավանաբար նա կծնվի, հետո նոր կկայացնենք այդ որոշումը, կամ էլ մինչ ծնվելը մի օր կզգամ որդուս անունը:

Դելո, օտար երկրում երեխա ունենալը անհանգստացնող չէ՞, ի՞նչ եք կարծում կկարողնաքնրան հայեցի մեծացնել:

- Կարծում եմ՝ կարեւոր չէ, թե երեխան որտեղ է ծնվում, կարեւոր է, թե ինչ ընտանիքում է նա ծնվում: Ես ինչ դաստիարակություն տեսել եմ իմ ծնողներից, նույնն էլ կփոխանցեմ իմ տղուն: Բացի այս՝ նա օտար երկրում չի մեծանա, հաճախ կլինի Հայաստանում, որպեսզի շփվի իր եղբայրների ու քույրերի հետ, տատիկ-պապիկի, հորեղբոր եւ այլ հարազատների հետ: Առաջ Աստված…

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments