Latest 10 episodes

Փողոցից մարդ են վերցնում ու ասում՝ խաղա այն, ինչ որ կյանքում ես, դա խստագույնս դատապարտելի է. Ռ. Բաբայանը՝ «Աբելի քույրը» սերիալում Կարիճ Լիլոյի մասնակցության մասին

«ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աբելի քույրը» հեռուստասերիալում վերջերս նոր կերպար է մուտք գործել, որը մարմնավորում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով ավելի հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Լիլիան նախկինում զբաղվել է նաեւ մարմնավաճառությամբ, սակայն ըստ հարցազրույցներից մեկում իր խոսքի՝ արդեն երկու տարի է այդ ճանապարհից հրաժարվել է:

Նրա՝ հեռուստասերիալում նկարահանվելուց հետո քննադատությունների մեծ ալիք է բարձրացել, շատերը ոչ պրոֆեսիոնալ են գնահատում այն փաստը, որ նա նկարահանվում է մի նախագծում, որը դիտում են նաեւ անչափահասները: Նման խոսակցությունների ընթացքում քննադատվում է ոչ միայն Լիլիայի անցյալն, այլեւ՝ հեռուստասերիալի ռեժիսորապրոդյուսերական կազմի ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է Երեւանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ.

«Կարծում եմ, եթե մարդը տաղանդավոր է եւ ունի համապատասխան տվյալներ, ապա այդ կնոջը նկարահանելու մեջ այնքան էլ վատ բան չկա, թեպետ մեր սերիալներում նկարահանվելու համար տաղանդ այնքան էլ պետք չէ: Կինոյի փորձը ցույց է տվել, որ եղել են դերասանուհիներ, ովքեր եկել են այդ աշխարհ փողոցից: Այլ հարց է, որ մեզ մոտ շատ քաղքենիական կերպով է ընթանում այդ ամենը եւ հաճախ պարզապես փողոցից մարդ են վերցնում ու ասում՝ խաղա այն, ինչ որ կյանքում ես, ինչը արվեստի տեսակետից խստագույնս դատապարտելի է: Կա այսպիսի աքսիոմա՝ «Ուզած դերասանուհին կարող է խաղալ ուզած դերակատարումը, այդ թվում եւ պոռնիկին»: Մենք կարող ենք հիշել իր խաղով փայլող Սոֆի Լորենին, ով «Брак по-итальянски» ֆիլմում շատ հաջող կերպար կերտեց, բայց ոչ ամեն մի պոռնիկը կարող է լինել դերասանուհի»,- նշեց Ռ. Բաբայանն ու ավելացրեց.

«Ես ծանոթ չեմ, թե այդ կինն ով է, ինչ տաղանդի տեր է: Իհարկե, կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել, որը չպետք է դառնա կյանքի պիտակ, բնականաբար, եթե նա չի շարունակում նախկին կյանքը ու այսօր նկարահանվելուն զուգահեռ չի ապրում այդ կյանքով»:

Անդրադառնալով այսօրվա սերիալների գործունեությանը՝ մեր զրուցակիցը հավելեց.

«Ես սերիալներ չեմ նայում, բայց որքանով փորձում եմ հետեւել, իհարկե, տեսնում եմ, որ այդ ոլորտի մակարդակը խիստ պրիմիտիվ հարթության վրա է թե գեղարվեստական լուծման, թե կատարողական, թե գաղափարական տեսակետից: Հեռուստաընկերությունները հաճախ այդ անճաշակությունը բացատրում են ռեյտինգով, բայց կարծում եմ, որ նման սերիալները ավելի շատ համապատասխանում են ռեժիսորների, քան հանրության ճաշակին, որովհետեւ արվեստի հարցում չի կարելի շարժվել մեծամասնության կարծիքով: Եթե սերիալն անճաշակ է, եթե անտաղանդ մարդիկ են դրանցում նկարահանվում, ուրեմն դա ռեժիսորի եւ պրոդյուսերի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է, ինչն էլ կասեմ վերը նշված սերիալի համար: Բոլոր գործերը հաջողվում են, եթե դրանք կատարում են պրոֆեսիոնալները, ահավոր վնասակար է, երբ ամեն մեկն իր գործով չի զբաղվում»:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments
Nona
26 July 2016 05:31
Shat chishteq arel,axchike petqe arach gna voch te nsti ancac baxti vra laci
-1
Hay France
25 July 2016 19:31
Et karoxa kolegata ? ))
+1
nar
25 July 2016 13:55
SHAAT CHISHT HNARAVORUTYUNEN TVEL KARICHI.INCHA MARD HO MI SXALI HAMAR AMPOXJ KYANKUM CHI DATAPARTVELU
-1

Name: