Ռաֆայել Երանոսյանի 35-ամյակի հյուրերն ու Հայկ Մարությանի կատակը

Ռաֆայել Երանոսյանը երեկ 35-ամյակի կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում: Կամերային թատրոնի դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ վաղուց չէր նշել տարեդարձը.«Նախորդ տարիներին եղել է, որ ծննդյանս օրը ընկերներով Սեւան ենք գնացել կամ հավաքվել ենք որեւէ մեկի տանը, բայց մայրիկիցս հետո ուրախ առիթ չէի արել»:

Ռաֆայել Երանոսյանը եւ Անի Լուպեն


Ռաֆոն տարեդարձը նշել է շուրջ 80 հյուրի հետ, որոնց թվում են եղել Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Թոխատյանը, Անի Լուպեն, Սենիկ Բարսեղյանը, Անդրանիկ Հարությունյանը, Նոննա Գրիգորյանը, Հայկ Մարությանը, Արսեն Սաֆարյանը եւ այլ հայտնիներ.«Հրավիրված են եղել նրանք, որոնց հետ ամեն օր շփվում եմ: Եթե բոլոր ընկերներիս ու ծանոթներիս հրավիրեի, մոտ 500 հոգի կլինեինք, իսկ ես այդքան գումար չունեմ:)»,-ասել է հոբելյարը:

Ռաֆայել Երանոսյանի 35-ամյակին


Դերասանը պատմել է, որ հրաշալի ժամանակ է անցկացրել իր «խենթ» ընկերների հետ.«Մինչեւ գիշերվա ժամը երեքը պարել ու ուրախացել ենք: Ես միշտ եմ լավ տրամադրություն ունենում, երեկ էլ բացառություն չէր: Ուրախ էի, որ լավ մարդկանցով եմ շրջապատված: Շատ լավ մաղթանքներ եմ լսել, իսկ Հայկ Մարությանն ասել է, որ այս հավաքույթով հարսանիքիս փորձն են անում, մինչեւ ամուսնանամ»:

Անի Լուպեն եւ Հայկ Մարությանը


Հոբելյարի ցանկությամբ` տորթի վրա պատկերված է եղել Մայքլ Ջեքսոնի հագուստն ու ձեռնոցը.«Մոմերը փչելիս կարեւոր երազանք եմ մտապահել, բայց  չեմ բարձրաձայնի, որ անպայման կատարվի»:

Today's most read news !
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Էվա Խաչատրյանի ամերիկյան արկածներն ու ճանապարհի ամենալավ ընկերը
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Օսկարին հաջորդող երեկույթին
  • Վանո Սիրադեղյանի գլխարկը՝ Աստղիկ Սաֆարյանի հավաքածուի յուրահատուկ նմուշ
  • Հայկ Պետրոսյանի սիրային հումորները եւ Սոնայի, Սեւակի հետ զուգերգերը
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը, բախվելով արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել է
Comments
Loading...