Latest 10 episodes

40 տարի անց հեղինակը խոսում է «Գտնված երազ»-ի ուղերձի մասին

Mediamax.am-ը գրում է.«Հայկական ամենահայտնի եւ սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակները ֆիլմը ստեղծելիս մեծապես ոգեշնչվել են Ուոլտ Դիեսնեյի աշխատանքներից: 

Այդ մասին Նյու-Յորքի կինոյի միջազգային ինստիտուտի (International Film Institute of New York) հետ հարցազրույցում ասել է մուլտֆիլմի ռեժիսոր եւ բեմադրող նկարիչ Հովիկ Դիլաքյանը: 

Դիլաքյան եղբայրները, որոնք 1976 թ.-ին արտադրված եւ ԽՍՀՄ էկրաններ բարձրացած հայկական «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներ են, ապրում են Նյու-Յորքում:  

Լուսանկարը` անձնական արխիվից


«Դիսնեյի աշխատանքները, մասնավորապես «Սպիտակաձյունիկը» (Snow White), երեւի թե ամենամեծ ազդեցությունն է թողել ինձ ու եղբորս վրա: Երբ երեխա էինք, այդ մուլտֆիլմը նայել ենք առնվազն 55 անգամ: Անխոս, Դիսնեյը շատ անիմատորների եւ ռեժիսորների համար ճանապարհ է հարթել, եւ ես կասեի, որ մենք ոճային տեսանկյունից մեծապես ոգեշնչվել ենք նրա աշխատանքներով»,- պատմել է Հովիկ Դիլաքյանը: 

 

Խոսելով խորհրդային երկրում մուլտֆիլմ նկարահանելու մասին՝ ռեժիսորն ասել է.

«Այն ժամանակ այնքան շատ գրաքննություն կար: Ղեկավարությունը չէր ցանկանում, որ լինեին այնպիսի ֆիլմեր, որոնք խորհրդային օրակարգին, գաղափարախոսությանը հակադարձող որեւէ բան կներկայացնեին: Երբ մենք այս մուլտֆիլմը նկարահանելու համար «կանաչ լույս» ստացանք, դա իսկապես անակնկալ էր եւ հակասական՝ ոչ թե քաղաքական պատճառներով, այլ այն առումով, որ այս մուլտֆիլմը ինչ-որ առեղծվածային, կախարդական տարր էր պարունակում մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ բոլոր ֆիլմերը պիտի իրատեսական լինեին»,- նշել է Հովիկ Դիլաքյանը:

Լուսանկարը` անձնական արխիվից


Նրա խոսքերով, խորհրդային գրաքննության պայմաններում մուլտֆիլմի ստեղծողները չէին կարող հանդիսատեսին ուղիղ կերպով ներկայացնել գլխավոր ուղերձը: Ռեժիսորի համոզմամբ, հենց այս պատճառով յուրաքանչյուր դիտող ունի մուլտֆիլմի ասելիքի իր պատկերացումը: 

Լուսանկարը` Դրվագ «Գտնված երազ» մուլտֆիլմից

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: