Latest 10 episodes

Եթե Քարդաշյանի ոճը զիջի իր դիրքերը Հայաստանում, ավելի լավ կլինի. Դիանա Շատվերյանը խորհուրդ է տալիս ինչպես հագնվել

Ոճաբան, դիզայներ Դիանա Շատվերյանը վերջերս թողարկեց իր մոդելավորած հագուստների ամառային նոր հավաքածուն։ Դիզայների հետ Life.tert.am-ը խոսել է այս ամռան թրենդների և հակաթրենդների մասին, ինչպես նաև լուսանկարել նրան դստեր՝ փոքրիկ Վիվիենի հետ։

-Պատմեք նոր հավաքածուի մասին։

-Ստեղծել եմ հիմնականում անհամաչափ /ասիմետրիկ/ ձևվածքով զգեստներ` համադրելով երեք տարբեր գույներ, որոշ դեպքերում նաև` առաջին հայացքից անհամադրելի թվացող գործվածքներ, հավաքածուում օգտագործել եմ նաև վառ գույների տարբեր գործվածքներ, այդ թվում` ծոպեր, պլիսսեներ, որոնք 2017 թվականի համաշխարհային նորաձևության տենդենցներ են։ Նոր հավաքածուի ֆոտոշարքը ներկայացված է իմ Facebook-ի և Instagram-ի էջերում։

-Որո՞նք են այս սեզոնի գլխավոր թրենդները:

-Նրանք են, ինչ օգտագործել եմ իմ նոր հավաքածուում (ժպտում է)։ Ասիմետրիկ ձևվածք, ծոպեր, բոհո-շիկ, լայն տաբատներ, բարձր գոտկատեղով տաբատներ, լայն վերնաշապիկ-խալաթներ և այլն։

-Իսկ հակաթրենդնե՞րը։

-Չեմ հոգնի կրկնել, որ ամառային երկարաճիտ կոշիկները նորաձև չեն և չեն էլ եղել, եթե իհարկե դրանք չեն օգտագործվում հատուկ ընդգծված բեմական կամ եթերային ոճ ստանալու համար։ Դա ամենասարսափելի հակաթրենդն է Հայաստանում:

Հակաթրենդ է նաև  ծաղիկներով գլխանոցը, եթե դա չի օգտագործվում հատուկ երեկոյին մասնակցելու համար։ Քայլում ես փողոցով և տեսնում՝ ինչ-որ մեկը ամենօրյա հագուստով և հսկայական ծաղիկներով գլխանոցով շրջում է։

-Հավաքածու ստեղծելիս ի՞նչն եք կարևորում՝ մտահղացո՞ւմը, թե՞ կոմերցիոն շահույթը:

-Իհարկե` մտահղացումը։ Ստեղծած սեփական ոճը հաճախորդին հրամցնելը կարևոր է։ Ինչպես ասել է Շանելը՝ նորաձևությունն անցնում է, իսկ ոճը մնում է միշտ։

-Ինչպե՞ս են հագնվում հայ երիտասարդներն ըստ Ձեզ։

-Հայ երիտասարդների ճաշակը օր-օրի զարգանում է։ Հետևում են համաշխարհային նորաձևության տենդեցներին, ձևավորում են սեփական ճաշակը։ Իհարկե, եթե շատերի կուռքը դարձած Քիմ Քարդաշյանի ոճը մի փոքր զիջի իր դիրքերը, ավելի լավ կլինի, քանի որ նորաձևությունը միայն իրենով չի սահմանափակվում։

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments
Los
30 July 2016 08:54
Omg hele unkeri kesats zeve verevi gitse tsur getsats gone yexungneret letsneir nor nekarveir yianim inch et inch zarmanali shores hakel WTF mi hat levatsvi nor nekar dir
0
Nonna
29 July 2016 14:23
Arajin hayacqic shat hachi u nurb axjik e,ayspes asac nayvum e. Dzer karciqe kardaluc heto ushadir znneci,chisht eq,gexeckutyun chka dimagcerum... Bayc ashxateq korekt artahaytbeq,duq el eq kin,u hamozvac em voch anteri. Petq che aysqan atelityun,charutyun u naxandz pahel nersum
0
Ani
29 July 2016 10:46
Ay kklezvac kapik. Unqert erku harkic en baxkacac. Qitt anhaskanali forma uni. Mi shor es hagel gites es ashxarhum el kin chka? Urod hly qez ushsdir nayi tes te inch tgex es.
+2