Latest 10 episodes

Ինչո՞ւ Մարինկա Խաչատրյանն այլևս չի խաղալու «Ֆուլ հաուսում»

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը չի խաղալու «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանում։ BlogNews-ին հայտնի է դարձել, որ դերասանուհին ներկայանալու է նոր հեռուստասերիալում։ Դերասանուհու՝ «Ֆուլ հաուսից» դուրս գալու պատճառների մասինBlogNews

-ը զրուցեց սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ։ Վերջինս հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ Մարինկայի և Գևորգ Մարտիրոսյանի կերպարային գծերն ավարտվել են։

«Կարծում եմ՝ հեռուստադիտողներն էլ են արդեն սովորել, որ նոր կերպարները գալիս են մեկ եթերաշրջանով»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ նախորդ դեպքերում ամփոփիչ հարցազրույցներում ինքը նշում էր, որ տվյալ կերպարն այլևս չի խաղալու նոր եթերաշրջանում, այս անգամ ասել էր, որ Մարինկայի կերպարային գծի ավարտը դեռ հստակ չէ, քանի որ նրա հերոսուհին սիրվել է, Արմենն արձագանքեց, որ ամեն բան կախված էր սցենարային զարգացումներից։ «Որևէ այլ պատճառ չկար։ Որոշումը պետք է կայացնեինք սցենարային զարացումները հասկանալուց հետո, այս դեպքում հասկացանք, որ չի կարող կոնֆլիկտը նույն խնդրի շուրջ ծավալվել և ավելի լավ կլինի, եթե կերպարային գիծն ավարտվի»։

Պրոդյուսերը հայտնեց, որ «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանում, ինչպես միշտ, նոր կերպարներ կլինին, սակայն առայժմ չեն որոշել, թե ովքեր են մարմնավորելու նրանց։

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: