Latest 10 episodes

Հայտնիները՝ «3 շաբաթ Երևանում» նոր կատակերգությունում

«3 շաբաթ Երևանում» նոր կատակերգությունը օգոստոսի 4-ից մեծ էկրան կբարձրանա։

Ֆիլմի գլխավոր հերոսներին՝ երեք ընկերներին մարմնավորում են այն դերասանները՝ Հրանտ Թողատյանը, Վահիկ Փիրհամզեին և Վահե Բերբերյանը, ում ջանքերով էլ ստեղծել է կինոնկարը:

«Richmond media entertainment», «Wet paint», «Combinat production» ընկերությունների նոր ֆիլմում խաղում են նաև Խորեն Լևոնյանը, Նարեկ Դուրյանը, Աշոտ Ղազարյանը, Անի Գալստյանը, Նանոր Պետրոսյանը, Լևոն Հարությունյանը, Արմեն Համբարձումյանը, Արամոն, Լուիզա Ներսիսյանը, Վահան Ներսիսյանը, Անահիտ Ավանեսյանը, Վահագն Սիմոնյանը, Արա Սարգսյանը, Նարինե Ալեքսանյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Վարուժան Մանուկյանը, Սամսոն Ստեփանյանը և այլք: Ռեժիսորներն են Վահե Բերբերյանը և  Վահիկ Փիրհամզեին։

Ֆիլմը պատմում է Լոս Անջելեսից ժամանած երկու կինոգործչի՝ Րաֆֆիի և Արմենի մասին, ովքեր գալիս են Երևան, որպեսզի նկարահանեն ֆիլմ: Նրանք երևանցի Ռուբոյի հետ միասին սկսում են դերասաններ փնտրելու, նկարահանման հրապարակներ ուսումնասիրելու և ֆինանսավորում գտնելու դժվարին գործընթացը: Հիասքանչ թվացող գաղափարը վերածվում է անհասկանալի հանդիպումների, անսպասելի բացահայտումների և խելահեղ իրադարձությունների՝ վտանգի տակ դնելով նրանց նախագիծը:

Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում և համայնքներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև հայաշատ այլ երկրներում:

Loading Player ...
Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
Comments