Արամեն և Աննա Թովմասյանը զուգերգ կներկայացնեն, որն առաջին անգամ կհնչի ԱՄՆ-ի մենահամերգին

Երգիչ Արամեի մոտ ստեղծագործական բուռն շրջան է. չնայած հանգստի սեզոնին՝ նա ամենօրյա աշխատանքի մեջ է, շրջագայությունների ընթացքում նոր երգեր ու տեսահոլովակներ է պատրաստում իր հանդիսատեսի համար։ BlogNews-ի հետ զրույցում Արամեն խոսել է գործունեության այս փուլի մասին։

 

Երգիչը զուգերգ  ունի Անժելիկա Ագուրբաշի հետ, որի տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում և արդեն պատրաստ է։ «Համագործակցությունը կայացել է մեր առաջարկով։ Նրան առաջարկեցինք Աննա Հովների ստեղծագործությունը, որը շատ հավանեց։ Սեպտեմբերին Մոսկվայում կկայանա պրեմիերան։ Շնորհանդեսին հրավիրված են լինելու թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչներ»,- ասաց Արամեն, իսկ հարցին՝ կարծես թե, ռուսական շոու բիզնես մտնելու մտադրություն ունի, արձագանքեց. «Կարծես թե:) Այդ մասին կխոսենք ավելի ուշ»։

Երգիչը նշեց, որ մարտին մեծ անակնկալ է սպասվում  մոսկվայաբնակ երկրպագուներին։ Շատ չեմ ուզում խոսել, քանի որ չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել»,- ասաց նա։

Արամեն ևս մեկ նոր երգ ունի հայաստանաբնակ հանդիսատեսի համար։ «Մինչև օգոստոսի վերջ տեսահոլովակ կնկարահանենք «Համով-հոտով» կոչվող երգի հիման վրա, ռեժիսորը լինելու է Սյոմա Կոդաբաշյանը։ Երգը նվիրվում է փոքրիկ երեխաներին, «Իմ արևի» մի ուրիշ տարբերակն է»,- ասաց երգիչը։ Դիտարկմանը, որ նման երգերը հիմնականում պատվերով են լինում և նվիրվում են կոնկրետ երեխայի, Արամեն արձագանքեց, որ երգն ունի հասցեատեր, սակայն պատվերով չէ։ Թե ում է նվիրված այն, երգիչը չցանկացավ բացահայտել։

Արամեն զուգերգ ունի նաև կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ։ Առաջին անգամ խոսելով այս նորության մասին՝ Արամեն հայտնեց, որ երգը վաղուց պատրաստ է, սակայն հանդիսատեսի դատին հանձնել չի հաջողվում, քանի որ անընդհատ հետաձգվում է տեսահոլովակի նկարահանումը։ «Ուզում ենք անպայման տեսահոլովակով հանձնել հանդիսատեսի դատին։ Երգն առաջինը լսելու հնարավորություն կունենան ԱՄՆ մեր հայրենակիցները՝ հոկտեմբերի 9-ին կայանալիք մենահամերգիս ժամանակ»,- ասաց նա։

Ի դեպ, մենահամերգի աշխատանքներով Արամեն սեպտեմբերը կանցկացնի Միացյալ Նահանգներում, այնուհետև՝ հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 12-ը Սիլվա Հակոբյանի հետ համերգներով կշրջագայի Ռուսաստանի 35 քաղաքում։ Երգչի խոսքով՝ արդեն իսկ պայմանավորվածություններ կան  փետրվարին Եվրոպայի 8 քաղաքում ելույթ ունենալու մասին։

Տարեսկզբին BlogNews-ի հետ զրույցում Արամեն ասել էր, որ նախատեսում է տարեվերջին մենահամերգ ունենալ նաև Երևանում։ Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչու այդ մասին այլևս չի խոսում։ «Ժամկետների առումով չեմ հասցնում։ Շատ խիտ գրաֆիկ ունեմ, միայն օգոստոսն էր ազատ մնում, իսկ այս ամիսը բարենպաստ չէ մենահամերգի համար, բացի այդ, մենահամերգին  պետք է պատրաստվել 5-6 ամիս։ Այս փուլում շրջագայություններս  ինձ կխանգարեին։ Իմ ամենամեծ ցանկությունն է՝ Երևանում մենահամերգով ամփոփել իմ գործունեության տասնամյակը»,- եզրափակեց երգիչը։

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...