Latest 10 episodes

Հայտնի դերասաններն ու երգիչները՝ «3 շաբաթ Երևանում» ֆիլմում

Հրանտ Թոխատյանը, Վահե Բերբերյանն ու Վահիկ Փիրհամզեն հանդիսատեսին պատմում են, թե ինչպես են Հայաստանում ֆիլմ նկարահանում և ինչ դժվարությունների միջով են անցնում։ Հենց այս մասին է «3 շաբաթ Երևանում» ֆիլմը, որն արդեն  մեծ էկրաններին է։ Ֆիլմը ստեղծվել է գլխավոր երեք դերակատարների ջանքերով՝ սցենարի հեղինակը Վահե Բերբերյանն է, պրոդյուսերը՝ Վահիկ Փիրհամզեն, կազմակերպչական հարցերում նրանց շատ է օգնել Հրանտ Թոխատյանը, ճիշտ այսպես էլ արված է դերաբաշխումը ֆիլմում, որտեղ 3 ընկեր չեն կարողանում միջոցներ հայթհայթել իրենց ֆիլմը նկարահանելու համար։BlogNews-ը ներկայացնում է պրեմիերայի և կարմիր գորգի հետաքրքիր դրվագները։

Ֆիլմում խաղացել են մի շարք հայտնի դերասաններ՝ Աշոտ Ղազարյան, Նարեկ Դուրյան, Խորեն Լևոնյան, Նանոր Պետրոսյան, Անի Գալստյան, Լևոն Հարությունյան, Սամսոն Ստեփանյան, Լուիզա Ներսիսյան։ Փոքրիկ դերակատարումներ ունեն նաև հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Թաթա, Նունե Եսայան, Քրիստինե Պեպելյան, Արամո, Ինգա և Անուշ Արշակյաններ, Էրիկ, ՀՏ Հայկո և այլք։

«Վահեին ճանաչում եմ արդեն 25-26 տարի, Վահիկին՝ 20։ Մեր հանդիսատեսները տարբեր են, օրինակ՝ Վահիկի դեպքում իրանահայերն են, Վահեի դեպքում՝ արևմտահայերը։ Վաղուց էինք ուզում համագործակցել, առաջին անգամ որոշեցինք անել այնպիսի մի բան, որ կարողանանք մեր հանդիսատեսին հավաքել մի տեղ, չլինեն  տարանջատումներ՝ իրանահայ, արևմտահայ և այլն, ուղղակի դահլիճում լինեն  հայեր։ Երբ հավաքվում ենք, ինչ-որ բան ստացվում է»,- ասաց Հրանտ Թոխատյանը։

Վահե Բերբերյանն էլ նկատեց, որ իրենց նպատակը երեքով լավ գործ ստեղծելն էր։ «Սփյուռք-Հայաստան միասին ուրիշ երևույթ կստեղծեն»,- վստահ է նա։

Վահիկ Փիրհամզեն նշեց, որ հպարտ է երկու տաղանդների կողքին կանգնած լինելու համար։ «Սա երրորդ ֆիլմն է, որ նկարահանել եմ և սովորել եմ, որ չես կարող ասել՝ իմ ֆիլմը, պետք է ասես՝ մեր ֆիլմը, որովհետև միայնակ ոչինչ չի ստացվի։ Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր մեզ հետ համագործակցել են և օգնել ֆիլմի նկարահանմանը»,- ասաց նա։

Դերասանուհի Լալա Մնացականյանը նշեց, որ շատ է հավանել ֆիլմը։ «Շատ թեթև էր, ինձ շատ դուր եկավ գաղափարը։ Ե՛վ լավ դերասաններ էին, և՛ շատ ճիշտ էր մտածված սցենարը, գերագույն հաճույք եմ ստացել։ Կարծում եմ՝ ֆիլմը հաջողություն կունենա և հայ հանդիսատեսը ևս գոհ կլինի»,- ասաց նա:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն էլ կարևորեց, որ ֆիլմը դիտելիս հաջողվում է կտրվել առօրյա հոգսերից։ «Այդ դեպքում իսկապես կարելի է ասել, որ ֆիլմն ունեցավ իր կարևոր ազդեցությունը։ Ես միշտ դիտում եմ ֆիլմը որպես հանդիսատես, ինձ դուր եկավ ֆիլմի թե՛ թեթևությունը, թե՛ պարզունակ թվացող սցենարը, որի մեջ կային շատ խորը ու մեզ համար կարևոր ակցենտներ։ Շատ շնորհակալ եմ, որովհետև ֆիլմի հեղինակները ներառել էին մեզ համար և՛ գեղեցիկ, և՛ հարազատ, և՛ կարևոր երևանյան էլեմենտներ։ Ամեն անգամ նման ֆիլմ նայելուց  հասկանում եմ, որ ուզում եմ ապրել այն Երևանում, այն Հայաստանում, որը ներկայացվում է ֆիլմերում, որտեղ գերակշռում են դրական հույզերը, միշտ կա սեր, Երևանը շատ մաքուր, գեղեցիկ և ներկայանալի է, չկան «ցի»-երով տարբերակաումներ, կա ուղղակի «հայ» և վերջ»,- ասաց նա ու հավելեց, որ կերպարներից յուրաքանչյուրը հատուկ գույն ուներ և լրացնում էր ամբողջ ֆիլմի մոզայկան։

                                            

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments