Անի Քրիստի.«Երեւան եմ եկել հատուկ հրավերով»

Անի Քրիստին այս օրերին Հայաստանում է: Ամերիկաբնակ երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ հատուկ հրավերով է ժամանել: Նա մասնակցում է Հանրային հեռուստաընկերության նոր` «Ամենակարող երգիչ» նախագծի նկարահանումներին:

Անի Քրիստին


«Հանդես եմ գալիս ոչ որպես երգչուհի, այլ կվարեմ ծրագիրն իմ շատ սիրելի ավագ ընկերոջ` Աշոտ Ղազարյանի հետ: Գրաֆիկս հագեցած է, եւ ազատ ժամանակ քիչ է մնում: Դեկտեմբերին նորից կգամ` մասնակցելու նախագծի կիսաեզրափակչի եւ եզրափակչի նկարահանումներին: Կան ծրագրեր, որոնք այդ ժամանակ հաստատ ավարտին կհասցնեմ»,-ասել է Անին եւ հավելել, որ հաղորդավարուհու դերում առաջին անգամ չէ, սակայն նմանատիպ նախագիծ նախկինում չի վարել.«Այս ընթացքում ծանոթացել եմ շատ լավ մարդկանց հետ: Արդեն զգում եմ`երբ մեկնեմ, իրենց շատ եմ կարոտելու»:

Աշոտ Ղազարյանը եւ Անի Քրիստին


Խոսելով ստեղծագործական դադարի մասին` նա նշել է, որ չի սիրում անընդհատ եթերում լինել եւ իր համար ինքնանպատակ չէ ամեն տարի հեռուստացույցի կապույտ էկրանին հայտնվելը: Այնուամենայնիվ, դեկտեմբերին դատարկաձեռն չի վերադառնա Հայաստան` բերելով 2014-ին Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացած իր մենահամերգի տեսասկավառակը, որի թողարկումը հետաձգվել էր տեխնիկական բարդությունների պատճառով: Երգչուհու խոսքերով` այն 10 տարի անց իր վերադարձն է մենահամերգով, իսկ առաջինը 2007-ին էր` Օպերային թատրոնում:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: