Բացահայտումներ «Նշանավոր մարդիկ» հեռուստասերիալի մասին, որը ԱՏՎ-ի եթերում կլինի օգոստոսի 22-ից

«Նշանավոր մարդիկ». այսպես է կոչվում ԱՏՎ հեռուստատեսությամբ ցուցադրվող հեռուստասերիալը, որը եթերում կլինի օգոստոսի 22-ից: Նախագծի պրոդյուսերը դերասան Արման Նշանյանն է, ով էլ BlogNews.am–ի հետ զրույցում պատմել է 24 մասից բաղկացած հեռուստասերիալի մանրամասները. «Սա իմ նախագիծն էր, որն իրականացրել ենք ԱՄՆ-ի հետ համատեղ: Երբ որոշվեց, որ պետք է նկարահանվի, ես դիմեցի Արման Միտոյանին, ով էլ հանդիսացավ հայաստանյան պրոդյուսերը: Սցենարը գրել է Աստղիկ Սիմոնյանը, ռեժիսորը Գրիգ Վահրամանյանն է, իսկ մոնտաժն արել է Մանվել Հովսեփյանը»:

Հեռուստասերիալը դետեկտիվ դրամայի ժանրում է, որը բավականին հայտնի սյուժե է ԱՄՆ-ում, որտեղ կա շանտաժ, գողություն, գումարներ, թմրանյութեր, բայց այս ամենի կողինք կա սեր, շատ մեծ սեր և ընտանիք: Հեռուստասերիալում նկարահանվել են ինչպես հայ, այնպես էլ ամերիկացի դերասաններ, ովքեր ամենառեյթինգային են և պրոֆեսիոնալը  իրենց աշխատանքում: «Այս հեռուսասերիալն արվել է իմ և Գրիգ Վահրամյանի ճաշակով, ում հետ միասին ընտրել ենք ինչպես դերասաններին, այնպես էլ այն վայրերը, որտեղ պետք է նկարահվեին տեսարանները: Ոչ մի բան հենց այնպես չի արվել: Շատ մանրակրկիտ աշխատանք ենք արել, դրա համար էլ մեկ տարի տևեց մինչև եթերում հայտվելը»:  

Հեռուստասերիալ կան նաև մարտարվեստի տեսարաններ` Արմանի մասնակցությամբ, որոնք յուրացնելու համար նա ամիսներ շարունակ դասերի է մասնակցել. «Հենց այն տղաներին էլ նկարահանել ենք, որոնց մոտ ես պարապում էի: Ամեն ինչ շատ իրական էր, ոչինչ չեմ կեղծել և ես ոչ մի տեղ չխնայեցի իմ կարողությունները: Ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ լրիվ այլ կերպարում էի հանդես գալիս»:

Նկարահանվել են նաև Արմանի ծնողները, իսկ այն հարցին արդյոք բարդ էր նկարահանվել նրանց հետ` Արմանը պատասխանեց. «Շատ բարդ էր պրոդյուսեր դերասան շփումը: Մենք իրար հետ շատ տեսարաններ չունենք, որովհետև ես սիրում եմ թողնել, որ մասնագետը իր գործն անի, այս դեպքում չի եղել պահանջ սցենարիստին, այնպես անել որ մեր համատեղ տեսարանները շատ լինեն: Նա ինչպես ճիշտ գտավ,այնպես էլ գրեց: Եթե սերիալը նայեք, կտեսնեք, որ ամենաքիչը իմ տեսարաններն են: Իհարկե ես կցանկայի ծնողներիս հետ նույն ֆիլմում շատ տեսարաններ ունենաի, բայց կարծում եմ ոչինչ չի բացառվում»:

Today's most read news !
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
Comments
Loading...