Latest 10 episodes

Քիմ Քարդաշյանը պատմել է` ինչպես է ազատվել ավելորդ քաշից

Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքի կարևորագույն իրադարձություններից  է, որի հետևանքները, ցավոք, հաճախ անդառնալի են լինում կանանց համար: Մասնավորապես, այն իր բացասական ազդեցությունն է թողնում կնոջ մարմնի կառուցվածքի վրա: Պատկերը, սակայն, լիովին այլ է լինում, երբ կինը, գիտակցելով հետծննդաբերական շրջանում սեփական մարմնի կառուցվածքին հետևելու և հետծննդաբերական քաշից ազատվելու անհրաժեշտությունը, պատշաճ ուշադրություն է դարձնում դրան: Քիմ Քարդաշյանն այս հարցում անգերազանցելի է, քանի որ իր երկու զավակներին լույս աշխարհ բերելուց հետո կարողացել է կարճ ժամանակահատվածում վերականգնել իր մարմնի գեղեցկությունը:

Այս փաստը գրավել է նորաձևության InStyle ամսագրի ուշադրությունը, որը և անդրադարձել է Քիմի հետծննդաբերական քաշի կորստին: Այս ամսագրին տված իր հարցազրույցի ընթացքում հեռուստաաստղը նշել է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու հարցում որևէ գաղտնիք չունի, պարզապես հետևում է առողջ սննդակարգին՝ սնվելով քիչ, բայց հաճախակի, ինչպես նաև ինտենսիվ մարզվում է:  

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: