Latest 10 episodes

Աննախադեպ մրցանակաբաշխություն` ԱՄՆ-ում. մրցանակներ կհանձնվեն Հայաստանում ու սփյուռքում ապրող հայ արտիստներին

Լոս Անջելեսում գործող սփյուռքի խոշորագույն հայկական հեռուստաալիքը` PanArmenian TV-ն և սփյուռքում տեղի ունեցող հայկական միջոցառումներ կազմակերպող խոշորագույն ընկերությունը՝ Global Arts International-ը միավորվում են՝ մեկնարկը տալու նախադեպը չունեցող մշակութային հրավառության ողջ ԱՄՆ տարածքով։  Ջազ, ռոք, փոփ և այլ սիրված ժանրեր, թատերական բացառիկ ներկայացումներ, մեկը մյուսին գերազանցող խոշորամասշտաբ համերգներ ու մշակության նորույթներ՝ նախատեսված հատուկ ԱՄՆ-ի հայ հանդիսատեսի համար։

Այս համագործակցության առաջին պտուղը Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխությունն է, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին հանրահռչակ Microsoft Theater-ում։ Տարվա գլխավոր մշակութային միջոցառման ընթացքում մրցանակներ կհանձնվեն Հայաստանում ու սփյուռքում ապրող հայ արտիստներին` երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, նորաձևության և այլ ոլորտներում: Միջոցառումն ընդգրկելու է ոչ միայն Հաստանում, այլև ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Եվրոպայում և Կանադայում ապրող ազգությամբ հայ մշակութային գործիչների ու շոուբիզնեսի ներկայացուցիչների տարվա լավագույն աշխատանքները:

Microsoft Theater-ի հեղինակավոր դահլիճում սպասվում է չտեսնված շոու ծրագիր՝ ձայնային ու լուսային նորագույն էֆեկտներով: Այս դահլիճում անցկացվում են այնպիսի հեղինակավոր միջոցառումներ ու մրցանակաբաշխություններ, ինչպիսիք են American Music Awards-ը, Bet Awards-ը, Emmy Awards-ը, People’s Choice Awards-ը, 2010 & 2011 MTB Video Music Awards, 2014 & 2015 MTV Video Music Awards, MTV Movie Awards մրցանակաբաշխությունները, ինչպես նաև The American Idol Final Shows նախագիծը և այլն:

Իր մասշտաբներով նախադեպը չունեցող այս մրցանակաբաշխությանը դահլիճից հետևելու է 7100 հանդիսատես և 10 միլիոն հեռուստադիտող ողջ աշխարհում։

Միջոցառման մանրամասները՝ առաջիկայում:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
Comments