Աստղիկ Սաֆարյան. «Կարոտել էի մեր մոսկովյան տունը»

Աստղիկ Սաֆարյանի` Հունաստանում անցկացրած հանգստի մասինպատմել ենք:  Պարզվում է` դրանից հետո երգչուհին որոշել է մի քանի օրով էլ Մոսկվա մեկնել: Աստղիկը BRAVO.am-ի հետ զրույցում ոչ միայն պատմել է մոսկովյան այցի մասին, այլեւ տրամադրել իր վերջին ֆոտոշարքը: 

Աստղիկ Սաֆարյանը


«Աշխատանքային բուռն շրջանից հետո շարունակում եմ վայելել հանգիստս, կարելի է ասել «time out» եմ վերցրել: Հունաստանից ու Բարսելոնայից հետո որոշեցի Մոսկվա մեկնել, քանի որ շատ էի կարոտել մեր այնտեղի տունը, հաճելի ժամանակ անցկացրեցի ծնողներիս հետ, հանդիպեցի մոսկովյան շատ սիրելի ընկերներիս, ովքեր ինձ մեծ ջերմությամբ ընդունեցին»:

Աստղիկ Սաֆարյանը


Անդրադառնալով նոր ֆոտոշարքին` եգչուհին ասել է. «Այս անգամ համագործակցել եմ Ուկրաինայում բնակվող շատ տաղանդավոր մի լուսանկարչի հետ, ով աշխատել է ուկրաինական «Vogue» եւ այլ հայտնի ամսագրերի հետ»:

Մեր նախորդ զրույցի ընթացքում Աստղիկն ասել էր, որ Միլանից ֆոտոմոդելի աշխատանքի հրավեր ունի. «Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է, որն ավելի ուշ կիրականացվի, հավանաբար, հաջորդ այցիս ժամանակ: Այս անգամ հասցրեցի Բարսելոնայում գովազդային հոլովակների նկարահանումներ անել, կարեւորը` հանգիստս համատեղեցի աշխատանքի հետ, կուտակեցի էներգիա, որպեսզի շարունակեմ աշխատել ավելի բարձր տրամադրությամբ եւ նույն ակտիվությամբ, որը բնորոշ է Աստղիկ Սաֆարյանին»:

Աստղիկ Սաֆարյանը


Երգչուհին այս օրերին Երեւանում է ու անցել է աշխատանքային գրաֆիկին. «Շատ նորութուններ ունեմ, նոր երգեր, տեսահոլովակ ու ֆոտոշարքեր: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ դրանք հանձնելու երկրպագուներիս դատին»:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: