Ինչո՞ւ Մխիթարյանը չի ընդգրկվում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում

Panorama.am-ը գրում է.«Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանին մրցաշրջանում անցկացրած պաշտոնական երկու խաղից և ոչ մեկում չի ընդգրկել մեկնարկային կազմում։ Հարձակողական ոճի հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում է հայտնվել հուլիսի սկզբին՝ տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից»։

Երեկ կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Մխիթարյանի վերաբերյալ հարցին, Մոուրինյոն շեշտել է, որ նա դառնալու է թիմի առանցքային խաղացողը։

«Լեստերի» հետ խաղում համարում էի, որ մեզ պետք է Լինգարդի արագությունը, իսկ «Բորնմուտի» հետ խաղում վստահ էի, որ Խուան Մատան կօգնի պաշտպանվել։ Երկու խաղում էլ որոշեցի օգտագործել Ուեյն Ռունիին՝ նրան Զլատան Իբրահիմովիչին մոտիկ դիրքավորելով։ Երբ որոշ մարզիչներ գնում են ֆուտբոլիստների, զգում են, որ պետք է պաշտպանեն իրենց ընտրությունը՝ այդ խաղացողներին անընդհատ դուրս բերելով խաղադաշտ։ Ես այդպիսին չեմ, կարևորը թիմն է և այն, թե ես ինչն եմ ավելի կարևոր համարում թիմի համար։

Շարունակում եմ ասել, որ Մխիթարյանը սուպեր ֆուտբոլիստ է և մրցաշրջանի ընթացքում շատ բան կտա մեզ»,-ասել է Մոուրինյոն։

 

Today's most read news !
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
Comments
Loading...