Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ժյուրիի 6 անդամների անունները

Իվետա Մուկուչյան, Արամ MP3. Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան.

Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ժյուրիի 6 անդամների անունները.

Առաջին ալիքի հեռուստադիտողները շատ շուտով հնարավորություն կունենան հետեւելու «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի ընթացքին, որի մեկնարկը կլինի աշնանը: Յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի հետեւելու մրցութային դժվարին պայքարին, որը արտիստների համար կդառնա ճանապարհ «դեպի եվրատեսիլ»:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3. Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան:

Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից եւ կտեւի շուրջ 3 ամիս: Նախագծի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:
Ի դեպ, շարունակվում է մրցույթի հայտագրման փուլը: Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը www.eurovision.am կայքում հետեւյալհղումով:

Հիշեցնենք, որ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները եւ արտերկրում բնակվող արմատներով հայ մեր հայրենակիցները, ովքեր 2017 թ-ի մայիսի 9-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան: Նախագծին կարելի է մասնակցել սոլո, դուետ կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով: 

Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին

Loading Player ...
Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...