Latest 10 episodes

Ինչ հիմար եմ եղել, որ այս հրաշքի ծնունդն այսքան տարի հետաձգել եմ. Մերի Ներսիսյան

Հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանի եւ հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի՝ երկրորդ անգամ ծնողներ դառնալու մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Իսկ այսօր՝ փոքրիկի ծնունդից շուրջ երկու ամիս անց, երջանիկ մայրիկը կիսվել  է դստեր հետ առաջին հանդիպման զգացողություններով ու պատմել ընտանեկան անցուդարձի ու աշխատանքային ծրագրերի մասին:

-Մերի, ինչպիսի՞ն էր առաջին հանդիպումը. 9 ամիս սրտի տակ, հետո սպասվածհանդիպում՝ ի՞նչ զգացիք:

- Կարծում եմ` ամեն տեսակի ապրումի, զգացողության, զգացմունքի մասին քիչ, թե շատ հնարավոր է բառերով պատմել, բայց նորածին փոքրիկի հետ մոր առաջին հանդիպման ապրումները նույնիսկ մայրիկի համար է դժվար լինում վերհիշել, որովհետև թվում է` կխենթանաս երջանկությունից: Միայն այդ ժամանակ ես լիովին արդարացնում գոյությունդ երկրագնդի վրա, գիտակցում ապրելուդ իմաստը: Սառայի ծնվելու վայրկյանից, մտքում թե բարձրաձայն, նույն բան եմ կրկնել` «Ինչ հիմար եմ եղել, որ այս հրաշքի ծնունդը այսքան տարի հետաձգել եմ»:

-Այս շրջանում ի՞նչ մթնոլորտ է տիրում տանը, Ձեր ընտանեկան անցուդարձիցկպատմե՞ք:

- Սառայի ծնվելու երջանկությունը բոլորինս է՝ հայրիկինը, քույրիկինը, տատիկներինը, պապիկինը, մեր բոլոր հարազատներինը: Օրս արդեն այլ տրամադրությամբ եմ սկսում, այլ հոտով ու իմաստով: Սառան նոր շունչ բերեց մեր ընտանիք ու մենք հիմա ագահների նման շնչում ենք այն:

-Հետաքրքիր է նաեւ ավագ դստեր վերաբերմունքը փոքրիկ քույրիկին: Որպես ծնողներ՝հավասար ուշադրության բաշխումը ստացվո՞ւմ է:

- Էվան խենթանում է քույրիկի համար. նախքան Սառայի ծնունդն էլ վստահ էի, որ խանդի, նախանձի տեսարանների չենք հանդիպելու, բայց որ այսքան շատ ու քնքշանքով կսիրի քույրիկին, չէի պատկերացնում: Մենք էլ մեր հերթին անում ենք ամեն բան, որ մեր ուշադրությունը հավասարապես բաշխվի:

-Մերի, կխնդրեմ պատմել փոքրիկի մասին, ո՞ւմ է նա նման, ի՞նչառանձնահատկություններ ունի:

- Ես չեմ սիրում, երբ նորածիններին նմանեցնում են որևէ մեկին: Ես շատ օբյեկտիվ մայրիկ եմ, բայց վստահ փաստում եմ, որ իմ աղջիկը փոքրիկ գեղեցկուհի է՝ կազմավորված, գեղեցիկ դիմագծերով, նրբիկ ու անուշիկ  մի հրեշտակ, ում կարելի է ժամերով նայել ու վայելել: Սառան դեռ 2 ամսական է, բայց ես այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ ճանաչել նրա տեսակը: Ամուսնուս հետ միասին սիրում ենք մեր ճուտիկների ապագան պատկերացնել ու երևակայել. երկու ամսական Սառային արդեն ճանաչելով՝ հստակ գիտենք՝ ով է դառնալու, ինչպիսի ընկերներ է ունենալու, ինչ հետաքրքրություններ և այլն:

-Ասում են, թե ծնողներն ամեն երեխայից հետո մի փոքր փոխվում են. նմանփոփոխություն զգացե՞լ եք Ձեր մեջ:

- Չգիտեմ դա փոփխություն է, թե պարզապես հնարավորություն քեզ ավելի լավ ճանաչելու ու հասկանալու հասունացումդ: Սառայի ծնվելուց հետո միայն հասկացա ու գիտակցեցի, որ մեծացել եմ: Երբ ծնվեց Էվան, ընդամենը 22 տարեկան էի՝ վախեր, թրթիռ, խուճապ, հուզմունք, հիմա այդ ամենը չկա, երբեմն նույնիսկ կարոտում եմ այդ զգացողությունները երեխայիս խնամելիս: Եվ սա միայն մեկ ու շատ պարզ օրինակ է: Իմ նման վերաբերմունքի ու մոտեցման արդյունքում՝ Սառան շատ հեշտ ու թեթև հաղթահարեց կյանքի առաջին «բարդ» համարվող ամիսը: Մենք նրան 10 օրականում նույնիսկ ֆոտոսեսիայի ենք տարել, միասին գնումների ենք գնացել, այգիներ և այլուր:

-Ինչպես Ձեր լուսանկարներից հասկացա՝ փոքրիկի հետ հասցրել եք նաեւ հանգստանալ,նորածնի խնամքի հարցում ի՞նչն եք առավել շատ կարեւորում:

- Երեխայի խնամքի հարցում մի քանի պարզ ու կարևոր կանոններ եմ որդեգրել, որոնք կիրառում եմ նաև Սառայի խնամքի ու դաստիարակության հարցում: Երեխան պետք է մեծանա խաղաղ, ներդաշնակ, առողջ  ու հանգիստ մթնոլորտում: Նման միջավայրում մեծանում են հոգեպես և ֆիզիկապես առողջ երեխաներ: Սառան շատ հանգիստ ու խելացի փոքրիկ է, ուստի չեմ խուսափում նրան ամենուր տանել ինձ հետ, առավել ևս, որ կերակրվում է կրծքով: Օրեր առաջ ենք վերադարձել հանգստից, 7 օր հիանալի ժամանակ ենք անցկացրել՝ այդ թվում Սառան:

-Մերի, երկու երեխայի հետ կենցաղային գործերը հասցնելն այնքան էլ հեշտ չեն,օգնողներ ունե՞ք, թե ինքնուրույն եք ամեն բան անում:

- Մենք տանը տատիկ ունենք. Գոռի մայրիկը զբաղվում է կենցաղային հարցերով, օգնում մեզ ամեն հարցում:

-Դեկրետային դադարը որքա՞ն կտեւի, նոր եթերաշրջանում հեռուստադիտողը սպասի՞Ձեզ էկրաններին:

-   Սառայի ծնունդը համընկավ արձակուրդային շրջանի հետ: Սառայի ծնվելուց մեկ շաբաթ հետո սկսել եմ աշխատել, իհարկե տանից. «Մայրիկների ակումբը» սեպտեմբեր ամսից եթերում կլինի այլ ձևաչափով և ամեն բան զրոյից պետք էր կառուցել ու մշակել: Երբեմն մի ձեռքով Սառային եմ քնացնում, մյուսով  նյութեր խմբագրում կամ սցենար գրում: Եվ այդ գործընթացից միայն հաճույք եմ ստանում, քանի որ անսահման շատ եմ սիրում աշխատանքս:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: