Նարբեի անակնկալը կնոջ 30-ամյակին

Աստղիկ Պողոսյանը պատմել է, որ ծննդյան օրն իրեն զգացել է իսկական հեքիաթում: Դերասանուհուն ամուսինը՝ Նարբե Պողոսյանը, ընթրիքի է հրավիրել՝ չասելով, որ նախապես պատրաստվել է երեկոյին: 

Նարբեն ռոմանտիկ ընթրիք է կազմակերպել Աստղիկի 30-ամյակին


«Քանի որ մոտ տասն օրից տղայիս տարեդարձն է, իմ ծննդով զբաղվելու ժամանակ չեմ ունեցել: Պարզապես որոշել էինք սեւ ու սպիտակ հագնվել եւ այցելել որեւէ ռեստորան: Այդպես էլ արեցինք, սակայն ճանապարհին Նարբեն խնդրեց մտնել ժամանցի մի վայր, որտեղ արդեն իսկ ռոմանտիկ ընթրիքի սեղան էր պատվիրել՝ զարդարված 30 մոմերով ու ծաղիկներով»,-ասել է հոբելյարը: 

Աստղիկը նշել է, որ թեեւ խաղացել է նմանօրինակ տեսարաններում, երբեք չի պատկերացրել, որ իրական կյանքում էլ այդպիսի անակնկալի կարժանանա. «Աննկարագրելի մթնոլորտ էր՝ բարձրակարգ երաժշտություն, մոմեր, ծաղիկներ…»:

Նարբեն եւ Աստղիկ Պողոսյանները


Աստղիկի 30-ամյակի նվերը կլինի ավտոմեքենայի տեսքով, որը սակայն նա դեռեւս չի կարողանում ընտրել.«Նարբեն ուզում էր, որ ծննդյանս օրը մեքենան ռեստորանի պատուհանի տակ լիներ, բայց դեռ չենք գտնում մեր նախընտրածը»:

Դերասան-ամուսինները ընթրիքի սեղանի շուրջ խոսել են նաեւ գործնական հարցերի մասին.«Նարբեն ասաց՝ պետք է շարունակենք մեր հեռուստատեսային աշխատանքը, եւ քանի որ ամենն ինձնից է կախված, խոստացա, որ առաջիկայում անպայման եթեր կվերադառնանք»:

Այս տարի Աստղիկը ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք չի մտապահել, ասում է` իր երազանքները նյութական չեն: 

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Nona
24 August 2016 22:44
Duq shaaat lavneq,Astvac dzez pahapan
+1
Loading...