Latest 10 episodes

Ինչպե՞ս է անցել «Comedy club»-ի երևանյան համերգը

Մի քիչ քաղաքականության, մի քիչ կովկասցիների ու հայերի մասին, մի քիչ էլ «16+» հումոր:) Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Comedy club»-ի երևանյան առաջին համերգը: Համերգի բացումը վստահված էր «Project 12» բենդին:BlogNews-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը:

Հումորային ակումբը Երևան էր եկել գրեթե ամբողջ կազմով, թեև Պավել Վոլյայի բացակայությունը հանդիսատեսի կողմից աննկատ չմնաց: Ի դեպ, համարներից մեկի ժամանակ ելույթ ունեցավ նաև երգահան Վարդան Զադոյանը, ով Մոսկվա տեղեափոխվելուց հետո աշխատանքի է անցել «Comedy club»-ում:

BlogNews-ի հետ զրույցում ակումբի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանը նշեց, որ երևանյան համերգի համար հատուկ սցենար են մշակել, այս համերգն իրենց համար ևս շատ սպասված էր: «Ամեն տարի որոշում էինք գալ Հայաստան և մի քանի համերգ տալ, սակայն զբաղվածությունն այնքան մեծ էր, որ չէր ստացվում: Շատ ծանր է բոլոր տղաներին հավաքել մի քաղաքում մեծ համերգի համար: Իհարկե, «Comedy club»-ը համերգներ տալիս է տարբեր քաղաքներում, սակայն ոչ այս մասշտաբի: Այս անգամ մենք բերել ենք գրեթե բոլոր տղաներին, այսօր հայերը կտեսնեն նրանց»,- ասաց հաղորդավարը՝ հավելելով, որ այս տարի հայերի համար ծանր էր, իրենք ցանկություն ունեին հասարակությանը լավ տրամադրություն փոխանցել: 

«Comedy club»-ի երևանյան համերգը շատ սպասված էր, և հայ հանդիսատեսը բավականին ջերմ ընդունեց ակումբի անդամներին: Ակումբի անդամներն իրենց հերթին ելույթ ունեցան որպես իսկական պրոֆեսիոնալներ՝ անտեսելով ջերմությունն ու առողջական խնդիրները: Բանն այն է, որ Թբիլիսիի համերգից հետո մեքենաներով Երևան գալու ճանապարհին գրեթե բոլորը հիվանդացել են, Մարինայի դեպքում հերթը նույնիսկ հիվանդանոցի էր հասել: Այդուհանդերձ, բոլորն այնպես ելույթ ունեցան, որ հանդիսատեսը նույնիսկ չկասկածեց, որ ամբողջ օրը նրանք ջերմիջեցնողներ ու այլ դեղահաբեր էին խմել՝ կազդուրվելու համար: 

                  

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: