Գարիկ Մարտիրոսյան. ««Comedy club»-ի գրեթե բոլոր տղաները Երևանում են»

Ժամեր անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Comedy club»-ի երևանյան առաջին համերգը: Շոուի տոմսերի արժեքը սկսվում է 5000 դրամից: Տղաները երկար ու տքնաջան նախապատրաստվել են հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը, պատրաստել են համարներ հատուկ հայկական շուկայի համար: BlogNews

-ի հետ բացառիկ զրույց է ունեցել «Comedy club»-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանի հետ և լուսանկարել տղաներին ելույթից ժամեր առաջ: Գարիկը մանրամասներ է բացահայտել այսօրվա համերգի մասին՝ միաժամանակ նշելով, որ տեղում հանդիսատեսին շատ անակնկալներ են սպասվում:

  

«Շատ հետաքրքիր, ազատ ու զվարթ շոու է սպասվում հանդիսատեսին: Այս տարվա ընթացքում Հայաստանը ծանր օրեր ապրեց: Առաջին հերթին կցանկանայինք բարձրացնել բոլորի տրամադրությունը»,- ասաց Գարիկը:

«Comedy club»-ի երևանյան համերգը շատ սպասված էր: Բոլորին թվում էր, որ «КВН»-ի հայկական թիմից ստեղծված ու ընդլայնված ակումբն այս տարիների ընթացքում արդեն մի քանի համերգ պետք է ունեցած լիներ Երևանում, սակայն դեռ առաջինն է: «Ամեն տարի որոշում էինք գալ Հայաստան և մի քանի համերգ տալ, սակայն զբաղվածությունն այնքան մեծ էր, որ չէր ստացվում: Շատ ծանր է բոլոր տղաներին հավաքել մի քաղաքում մեծ համերգի համար: Իհարկե, «Comedy club»-ը համերգներ տալիս է տարբեր քաղաքներում, սակայն ոչ այս մասշտաբի: Այս անգամ մենք բերել ենք գրեթե բոլոր տղաներին, այսօր հայերը կտեսնեն նրանց»,- այս առիթով նշեց հաղորդավարը:

Այսօրվա շոուի համար տղաները հատուկ հումորներ են գրել: «Մի քանի համար հատուկ Հայաստանի համար ենք գրել, սակայն ամենասիրված համարներից մի քանիսն էլ կլինեն, որպեսզի մարդիկ վերհիշեն տասը տարի առաջվա մեր հումորները,- ասաց Գարիկն ու խոստովանեց, որ հիմա իրենց համար նույնիսկ տարօրինակ են այդ համարները, սակայն որոշել են այսօր անպայման ցույց տալ:

Հայերի մասին էլ շատ հումորներ կլինեն:) «»Հայերի մասին այսօր շատ ենք խոսելու: Երբ գալիս ես ինչ-որ քաղաք, որտեղ գնահատում են հումորը և ապրում հումորով, չես կարող հումորներ չանել իրենց մասին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայերը շատ հումորով ազգ են, պարզապես այս տարվա իրադարձություններն ազդեցին մեր տրամադրության վրա: Ուզում ենք միշտ լավ տրամադրությամբ լինենք: Մենք կյանք սիրող ազգ ենք և այսօրվա համերգը առաջին հերթին պիտի շեշտը դնի հենց այդ զգացմունքի վրա»,- նշեց նա:

Լավաշ, սուջուխ, բաստուրմա տղաները Երևանից չեն տանելու:) «Մոսկվայում դրանցից շատ կա, Հայաստանից ուզում ենք տանել լավ տրամադրություն և ժպիտներ»,- ասաց Գարիկը: Անդրադառնալով հետագայում կրկին Երևան գալուն՝ հումորիստը նշեց, որ այդպիսի ցանկություն միշտ կա, այսօրվա համերգի ընթացքից շատ բան է կախված, եթե հումորներից հետո ոչ ոք ծեծի չենթարկվի, անպայման էլի կգան :)

Գարիկը նշեց, որ իրենց հայաստանաբնակ գործընկերներն էլ մեծ աշխատանք են անում: «Հայաստանում շատ լավ հումոր ունենք: Երեկ մեքենաներով անցնելիս նայում էինք Հովոյի և Մկոյի «Պլյուս մինուս» ներկայացման աֆիշաները: Շատ սիրում և հարգում ենք նրանց, ոչ միայն երիտասարդներին՝ բոլորին՝ սկսած Աշոտ Ղազարյանից, վերջացրած Հայկոյով ու Մկոյով: «Comedy club»-ի տղաները բոլորին շատ լավ ճանաչում են: Հայկական հումորն աշխարհում առաջին տեղում է, կապ չունի՝ տեղական, թե՝ Ռուսաստանից»,- ասաց Գարիկը:

          

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...