Մանրամասներ Հայկ Մարությանի նոր ֆիլմի և «Սուպեր մամա 2»-ի նկարահանումների խափանման մասին

«Счастья! Здоровья!». այսպես է կոչվում գեղարվեստական նոր ֆիլմը, որը թողարկելու են Հայկ Մարությանն ու իր թիմը։ Այն հայ-ռուսական համատեղ նախագիծ է: BlogNews-ին հայտնի է դարձել, որ դերասանի նոր ֆիլմը ռուսալեզու է, պրեմիերան առաջինը կլինի Ռուսաստանում, այնուհետև Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում։ Կինոկատակերգություն կթարգմանվի հայերեն, թե ոչ, առայժմ հստակ չէ։

Ֆիլմի գլխավոր հերոսներին՝ փեսացուին և հարսնացուին մարմնավորում են  Հայկ Մարությանը և Նատալյա Ռուդովան։ Կատակերգության մյուս դերակատարներն են՝ Հրանտ Թոխատյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արևիկ Սանթրոսյանը, Յուրի Իգիթխանյանը և այլք:

Ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են։ Դիլիջանում արվել են հայկական հատվածի նկարահանումները, որի ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը: Նախատեսվում են նկարահանումներ նաև Ռուսաստանում:

Առայժմ հստակ չէ՝ ֆիլմի պրեմիերան կկայանա աշնանը, թե գարնանը։ Ի դեպ, դեռևս նախորդ տարի Հայկ Մարությանն ասել էր, որ պատրաստվում են նկարահանել «Սուպեր մամա 2»-ը, որը հանդիսատեսի դատին կհանձնեն 2016-ի աշնանը։ BlogNews-ի տեղեկություններով՝ ապրիլյան պատերազմի պատճառով նկարահանումները կիսատ են մնացել։ Եթե հայ-ռուսական նախագիծը մինչև աշուն ավարտին չհասնի, «Կարգին» թիմն այս աշնանը պրեմիերա չի ունենա։

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: