Latest 10 episodes

Ես ամեն օր ծաղիկներ, հատկապես վարդեր եմ ստանում. Արմեն Դալլաքյանը՝ անձնական կյանքի ու նոր հեռուստասերիալի մասին

Life.panorama.am-ի զրուցակիցն է բազմաթիվ հեռուստասերիալներից հայտնի դերասան Արմեն Դալլաքյանը, ով շարունակում է ցանկալի փեսացուների շարքը լրացնել: Մեզ հետ զրույցում դերասանը պատմել է ոչ միայն աշխատանքային գործունեությունից, այլեւ երկրպագուհիների անակնկալներից:

-Արմեն, եթե խորապես ուսումնասիրենք Ձեր անցած ճանապարհը, ապա կհիշենք նաեւՁեր իրավաբանի կրթությունը. Ամբողջովին փակե՞լ եք այդ էջը, թե՞ ոչ:

- Անկեղծ ասած՝ չեմ փակել այդ էջը, որովհետեւ երբեմն ժամանակ է գալիս, երբ մարդ իր հիմնական մասնագիտության օգնությանն է դիմում: Իմ պարագայում եւս այդպես է, հիմա իմ կինոստուդիայի իրավաբանական հարցերով ինքս եմ զբաղվում:

 -Դերասանի մասնագիտությունը, ինչ խոսք, հաղթել է Ձեր մեջ, ինչպե՞ս կայացրեցիք այդորոշումը:

- Յուրաքանչյուր մասնագիտություն տարիների ընթացքում թարմություն է պահանջում: Միանշանակ չեմ կարող ասել դերասանի մասնագիտությունը հաղթել է, թե ոչ, բայց մի իմաստով իսկապես հաղթանակ կնքել է, քանի որ արդեն տասը տարի է, ինչ զբաղվում եմ այդ աշխատանքով:

-Արմեն, եթե հետեւենք Ձեր մարմնավորած կերպարներին, կնկատենք որ նույնանմանդերեր են վստահում Ձեզ` մշտապես խորամանկ, կնամոլ, երբեմն նաեւ բացասականկերպարներ, ինչով եք պայմանավորում դա:

- Միգուցե ռեժիսորներն այդ դերերում են ինձ տեսնում, դրա համար էլ նմանատիպ կերպարներ են վստահում: Սակայն դերասանի համար չկան նույնանման կերպարներ, կան մեծ տարբերություններ, որը միայն դերասանը կզգա: Դերասանի պարտականությունն է հնարավորինս ճիշտ մատուցել իրեն վստահված դերն ու համոզիչ լինել:

-Որքանով տեղյակ եմ՝ այժմ զբաղված եք նկարահանումներով եւ շուտով հեռուստադիտողը Ձեզ կտեսնի նոր հեռուստասերիալում: Մի փոքր կպատմե՞ք առաջարկը ստանալու եւ այս անգամվա Ձեր կերպարի մասին:

- Առաջարկը ստացա Շանթ հեռուստաընկերության կողմից եւ ծանոթանալով սցենարին ու անձնակազմին՝ սիրով համաձայնեցի: «Փոխնակ մայրը»՝ այպես է կոչվում նոր հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում են բավականին տաղանդավոր դերասաններ՝ Տիգրան Ներսիսյանը, Ելենա Բորիսենկոն եւ այլք. Նրանց հետ խաղալն ինձ համար ուղղակի հաճույք է: Այստեղ ինձ երկու կերպար առաջարկեցին, որոնց բնավորությանը ծանոթանալուց հետո ես ընտրեցի ինձ համար առավել հոգեհարազատը: Մարմնավորում եմ ընկերասեր, իր ուզածին ամեն գնով հասնող ու մի փոքր էլ խորամանկ տղայի, ում հետ կապված զարգացումները հեռուստադիտողը կտեսնի սերիալը մեկնարկելուց հետո: Ի դեպ՝ սեպտեմբերի 2-ից «Փոխնակ մայրը» եթերում կլինի:

-Արմեն, խաղում եք նաեւ թատրոնում. Ինչպե՞ս հայտնվեցիք Գ. Սունդուկյանի անվանազգային ակադեմիական թատրոն:

- Մեկ տարուց ավելի է, ինչ խաղում եմ իմ սիրելի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այս ընթացքում խաղացել եմ «Հին Աստվածներ»,  «Մուսա լեռան 40 օրը» եւ այլ ներկայացումներում, այժմ բեմադրվում է «Արծվաբույն» ներկայացումը, իսկ շուտով կկայանա «Եղեգնուհի» ներկայացման պրեմիերան:

-Ավելի հեշտ է թատրոնից գալ էկրաններ, թե՞ հակառակ ճանապարհը:

- Իհարկե, առավել հեշտ է, երբ թատրոնից ես գալիս էկրաններ: Իմ պարագայում այդպես չեղավ, բայց ուրախ եմ, որ հիմա երկու բնագավառում էլ գործում եմ:

-Արմեն, երկար ժամանակ է ունեք ձեր կինոստուդիան, կպատմե՞ք, թե այնտեղ ինչգործունեություն եք ծավալում:

- «El-Mar» կինոստուդիան արդեն հինգ տարի է, ինչ գործում է: Մեզ մոտ ուսուցումը մեկ տարի է, ուսման վարձը՝ բավականին հասանելի: Մեր կինոստուդիայում արհեստավարժ մասնագետները դասավանդում են պար, լեզուներ, դերասանի վարպետություն: Աշխատում ենք բոլոր հեռուստաընկերությունների ու կազմակերպությունների հետ, քանի որ նաեւ միջոցառումների կազմակերպմամբ ենք զբաղվում: Շուտով կկազմակերպենք մանկական մրցույթ ու տեղի կունենա նաեւ մրցանակաբաշխություն:

-Արմեն,աշխատանքները կարծես թե բավականին շատ են, իսկ  անձնական դաշտում ի՞նչէ կատարվում:

- Անձնական դաշտը դեռ բաց է՝ սպասում եմ իմ սիրելիին: Մարդիկ ինձ սիրավեպեր շատ են վերագրել, հետո բաժանել եւ անգամ երեխաների տեր դարձրել, բայց իրականում այդ ամենը սուտ է: Ես ամուսնացած չեմ, չեմ եղել ու երեխաներ չունեմ, բայց առհասարակ երեխաներ շատ եմ սիրում:

-Երկրպագուհիներ ունե՞ք:

- Այո, երկրպագուհիներ ունեմ, նրանց հետ կապված անգամ զավեշտալի դեպքեր կան, օրինակ մի անգամ նկարահանումներից դուրս եկա ու տեսա, որ մեքենաս ամբողջությամբ պաչիկներով է փակված, մեկ այլ անգամ տանս դարպասների վրա գրված էր «Սիրում եմ քեզ», բացի այս՝ ես ամեն օր ծաղիկներ, հատկապես վարդեր եմ ստանում:

-Իսկ չե՞ք կասկածում, թե ով է գաղտնի երկրպագուհին:

-   Ոչ, դեռեւս փնտրում եմ:

 

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: